ՄԿ-Ուլտրա նախագիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
LSD ուսումնասիրությանը վերաբերվող փաստաթուղթ՝ ՄԿ-Ուլտրա նախագծի շրջանակներում

ՄԿ-Ուլտրա նախագիծ (անգլ.՝ Project MKULTRA), ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի ծրագրի ծածկագիրն է, որը նպատակ ուներ գտնել և ուսումնասիրել գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելու միջոցներ, օրինակ՝ գործակալներ հավաքագրելու կամ հարցաքննությունների ժամանակ տեղեկատվության կորզման` մասնավորապես հոգեմետ քիմիական նյութերի օգտագործմամբ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԿ-Ուլտրա նախագծի ծավալը կարելի է պատկերացնել՝ հիմնվելով այն փաստի վրա, որ նրա բյուջեն 1953 թվականին կազմում էր ԿՀՎ-ի ընդհանուր բյուջեի 6%-ը։ Ընդ որում ծախսերի մոնիտորինգ և վերահսկման միջոցներ չեն գործել[1]։ Նախագծի մեջ ներգրավված է եղել 44 կրթական և հետազոտական հաստատություններ (համալսարաններ և քոլեջներ)[2], 15 գիտահետազոտական, քիմիական և դեղագործական ընկերություններ, 12 հիվանդանոցներ և կլինիկաներ և 3 քրեակատարողական հիմնարկներ։

ԿՀՎ պահպանված փաստաթղթերը ցույց են տալիս, որ ծրագիրը նպատակ ուներ ուսումնասիրել «քիմիական, կենսաբանական և ճառագայթային» մեթոդների ազդեցությունը գիտակցության վրա։ Մասնավորապես, այնպիսի թեմաներ, ինչպիսիք են.

  • հիշողության խանգարում
  • անձին իր վարքով վարկաբեկելը
  • սեռական սովորությունների փոփոխություն
  • տեղեկատվության հավաքագրման մեթոդներ
  • առաջարկելիություն
  • ստեղծելով կախվածության զգացում

Որպես գործակալների ինքնության ոչնչացմանն ուղղված ՄԿ-Ուլտրա և Արտիշոկ նախագծերի ճյուղերից մեկ որոշ աղբյուրներ անվանում են Մոնարխ նախագիծը (անգ. Project Monarch):

Փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրի շրջանակներում Կանադայի Մոնրեալ քաղաքում՝ ՄակԳիլի համալսարանի Ալլան Մեմորիալ ինստիտուտում, հոգեբույժ Դոնալդ Քեմերոնը փորձեր է անցկացրել՝ օգտագործելով տարբեր քիմիական նյութեր (նյարդային նյութեր, LSD և հոգեմետ դեղեր) և էլեկտրացնցումային թերապիա։ Փորձերի մասնակիցներին մի քանի ամիս շարունակ քիմիական նյութեր էին ներարկում կամ էլեկտրական լիցքաթափումներով կոմայի մեջ մտցնում, և միևնույն ժամանակ նրանց ստիպում էին լսել ձայնագրիչով ձայնագրված և բազմիցս վերարտադրվող ձայներ կամ պարզ կրկնվող հրամաններ։ Այս փորձերի նպատակը հիշողությունը ջնջելու և անհատականության ամբողջական ձևավորման մեթոդների մշակումն էր։

Փորձերը սովորաբար անցկացվում էին այն մարդկանց վրա, ովքեր դիմել էին Ալան Մեմորիալ ինստիտուտի հոգեբուժական կլինիկա աննշան խնդիրներով, ինչպիսիք են նևրոզը, անհանգստությունը կամ հետծննդյան դեպրեսիան։ Այնուհետև, ՄԿ-Ուլտրա խորհրդարանական հետաքննության արդյունքներով առաջացած քաղաքական սկանդալը ազդեց շատ ավելի խիստ օրենքների ընդունման վրա՝ ապահովելու մարդկանց կողմից կատարված ցանկացած փորձերի ժամանակ ստանալու «տեղեկացված համաձայնություն» (անգլ. informed consent):

1987 թվականին հայտնի է դարձել, որ փորձարկվողներից առնվազն մեկը մահացել էր փորձերի արդյունքում. Հարոլդ Բլաուերը սպանվել էր 1953 թվականի հունվարի 8-ին։ Նա դիմել էր Նյու Յորքի հոգեբուժական ինստիտուտ ամուսնալուծությունից հետո դեպրեսիայի պատճառով։ Նրան չէին տեղեկացրել իր վրա գաղտնի փորձերի անցկացման մասին՝ ուսումնասիրելու մի շարք գաղտնի դեղերի ազդեցությունը։ Նա սպանվեց հինգերորդ ներարկումով աճող չափաբաժինների արդյունքում։ Մինչ այդ մի շարք բողոքների պատճառով նա ցանկացել էր հրաժարվել բուժումից, սակայն սպանվել 450 մգ MDA (EA 1298) ներարկման արդյունքում։ Ավելի քան 20 տարի դաշնային, նահանգային և բանակային պաշտոնյաները թաքցնում էին մահվան իրական պատճառը՝ կեղծելով բժշկական փաստաթղթերը և թաքցնելով բանակային փորձի փաստը ներկա բժիշկից, հարազատներից և իրավաբաններից։ Հետաքննության արդյունքում դատարանը պարտավորեցրել է պետական ատյաններին վճարել մահացածի ընտանիքին 700 հազար ԱՄՆ դոլար փոխհատուցում[3][4]։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ առկա տեղեկությունների՝ ծրագիրը գոյություն է ունեցել 1950-ականների սկզբից առնվազն մինչև 1960-ականների վերջը, և, ըստ մի շարք անուղղակի նշանների, շարունակվել է ավելի ուշ։ 1973 թվականին ԿՀՎ-ն միտումնավոր ոչնչացրել է ՄԿ-Ուլտրա ծրագրի հիմնական փաստաթղթերը[5], ինչը շատ չափազանց դժվարացրել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1975 թվականին մեկնարկած հետաքննությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Declassified». web.archive.org. 2008 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 14-ին.
  2. Mills, Ami Chen; Agee, Philip (1991). CIA Off Campus: Building the Movement Against Agency Recruitment and Research (անգլերեն). South End Press. ISBN 978-0-89608-403-2.
  3. Facebook; Twitter; options, Show more sharing; Facebook; Twitter; LinkedIn; Email; URLCopied!, Copy Link; Print (1987 թ․ մայիսի 6). «$700,000 Awarded to Estate of Army Drug Test Victim». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 14-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  4. «$700,000 Award Is Made In '53 Secret Test Death». www.nytimes.com. The New York Times. 1987 թ․ մայիսի 6. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 14-ին.
  5. «An Interview with Richard Helms — Central Intelligence Agency». web.archive.org. 2017 թ․ փետրվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 14-ին.