ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողով (2024)
Ղեկավար | Մուխտար Բաբաև | |
---|---|---|
Երկիր | Ադրբեջան | |
Վարչատարածքային միավոր | Բաքու | |
Շարք | United Nations Climate Change conference | |
Նախորդ | • 2022 United Nations Climate Change Conference • 2023 United Nations Climate Change Conference | |
Հաջորդ | 2025 United Nations Climate Change Conference, United Nations Climate Change conference | |
Հրատարակության համար | 29 | |
Սկսած | 11 Նոյեմբերի 2024 | |
Ավարտված | 22 Նոյեմբերի 2024 | |
Կազմակերպիչ | Ադրբեջան | |
Մասնակից | ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան կլիմայի փոփոխությունների մասին | |
Պաշտոնական կայք | cop29.az |
2024 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը, UNFCCC կողմերի համաժողովը, որն առավել հայտնի է որպես COP29, կլինի Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը։ COP29-ը կանցկացվի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում[1]։ Մուխթար Բաբաևը նախագահելու է COP29-ը[1][2]։
COP29 կլիմայի հանձնաժողով
[խմբագրել | խմբագրել կոդը]COP29-ի նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանը 2024 թվականի մարտին Մուխթար Բաբաևին նշանակել է COP29-ի նախագահ[3]։ Մուխթար Բաբաևը Ադրբեջանի Հանրապետության էկոլոգիայի և բնական պաշարների նախարարն է և SOCAR-ի՝ Ադրբեջանի ազգային նավթային ընկերության նախկին փոխնախագահը[4]։
Փոփոխություններ հանձնաժողովում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնֆերանսի հանձնաժողովն ի սկզբանե բաղկացած էր 28 հոգուց։ Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Քրիստիանա Ֆիգերեսի և այլոց կողմից հնչեցրած քննադատությունից հետո ևս երկու տղամարդ և տասնմեկ կին ավելացվեցին խմբին[5][6]։
Ադրբեջանում կլիմայական կոնֆերանսների նախապատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին ուսանողների գլխավորած oikos Baku կազմակերպությունը, Ադրբեջանում կլիմայի փոփոխության առաջնորդներին վերապատրաստելու համար, կազմակերպեց ՄԱԿ-ի մոդելի ընդլայնված COP23.5 մոդելը՝ UNFCCC-ի համար։ [7][8]
COP23.5-ի քննարկման գործընթացին ավելի քան 30 պատվիրակներ էին ներկա տարբեր երկրներից[9]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]COP29-ը Ադրբեջանում հյուրընկալելու որոշումը` մարդու իրավունքների խախտման պատճառով, իրավապաշտպանների և քաղաքական վերլուծաբանների կողմից քննադատության է ենթարկվել[10][11][12]։ Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի (AEI) ավագ գիտաշխատող և Պենտագոնի նախկին պաշտոնյա Մայքլ Ռուբինը գրել է, որ Ադրբեջանի հաղթանակը COP-ը հյուրընկալելու հարցում կարող է հակադարձ արդյունք տալ։ «Խավիարային դիվանագիտությունը և PR ընկերությունների հաղորդագրությունները կարող են ազդել միամիտների, անգրագետների կամ հեշտությամբ գնվող մարդկանց վրա, բայց նաև լույս կսփռվի երկրի ռենտիերիզմի, կոռուպցիայի և չարաշահումների վրա»[13]։
Հաղորդակցության ստրատեգ Ստեֆան Պեչդիմալջին գրել է, որ «երբ Բաքվի COP29-ի ընթացքում մասնակիցները նաև այցելեն տարածք, որը տեղացի գիտնականների շրջանում հայտնի է որպես «աշխարհի էկոլոգիապես ամենաավերված տարածքը»[14][15]։ Սիմոն Մաղաքյանը Time-ի հոդվածում Ադրբեջանին բնութագրում է որպես «ռեպրեսիվ նավթային ագրեսոր», որի կեղծ բնապահպանությունը «ծաղրում է էկզիստենցիալ ճգնաժամը, որին մենք հանդիպում ենք որպես տեսակ» և Աշխարհի ամենակարևոր գործերի նկատմամբ «խաթարում է վստահությունը»[16]։ Ըստ ԱՄՆ կառավարության Միջազգային Առևտրի վարչության տվյալների՝ նավթի և գազի արդյունահանումը կազմում է Ադրբեջանի ՀՆԱ-ի կեսը և 2022 թվականի արտահանման եկամուտի 92,5%-ը[17]։
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է, որ Բաքվի COP29-ին չի մասնակցի՝ Ադրբեջանին մեղադրելով 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հայերի էթնիկ զտումների մեջ[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Gayle, Damien (2024 թ․ հունվարի 5). «Oil industry veteran to lead next round of Cop climate change summit». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Climate change: Former oil executive Mukhtar Babayev to lead COP29 talks in Azerbaijan» (բրիտանական անգլերեն). 2024 թ․ հունվարի 5. Վերցված է 2024 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Babayev, Mukhtar (2024 թ․ մարտի 12). «As Cop29 president, I will build bridges between the diverging north and south to keep 1.5C in reach». The Guardian. Վերցված է 2024 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Lo, Joe (2024 թ․ հունվարի 4). «Azerbaijan appoint state oil company veteran as Cop29 president». Climate Home News (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Hughes, Rebecca Ann (2024 թ․ հունվարի 17). «Azerbaijan's COP29 committee comprises 28 men and no women». Euro News. Վերցված է 2024 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Carrington, Damian (2024 թ․ հունվարի 19). «Women added to Cop29 climate summit committee after backlash». The Guardian. Վերցված է 2024 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Lalayev, Nurlan (2023 թ․ դեկտեմբերի 12). «COP again in Baku after 6 years». Twitter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ oikos International (2018 թ․ մայիսի 2). «oikos Baku COP23.5 announced». oikos International (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ oikos Baku (2018 թ․ օգոստոսի 2). «oikos Baku COP23.5 photos». Facebook post (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Aghayev, Anna Edgar, Ismi (2023 թ․ դեկտեմբերի 13). «Controversy as COP29 to be held in Azerbaijan». OC Media (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «If Azerbaijan Wants Peace, It Should Share COP29». American Enterprise Institute - AEI (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «AND IN OTHER NEWS: Azerbaijan Begins "Greenwashing" Through COP29». Civilnet. 2024 թ․ հունվարի 3.
- ↑ «If Azerbaijan Wants Peace, It Should Share COP29». American Enterprise Institute - AEI (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 19-ին.
- ↑ professional, Stephan Pechdimaldji public relations (2023 թ․ դեկտեմբերի 20). «Blood and Oil—How Azerbaijan Greenwashes Its Human Rights Record». Newsweek (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Azerbaijan», The World Factbook (անգլերեն), Central Intelligence Agency, 2024 թ․ հունվարի 17, Վերցված է 2024 թ․ հունվարի 19-ին
- ↑ «Azerbaijan Weaponized Environmentalism for Ethnic Cleansing». TIME (անգլերեն). 2023 թ․ փետրվարի 22. Վերցված է 2024 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Harvey, Fiona; Greenfield, Patrick; Carrington, Damian (2023 թ․ դեկտեմբերի 9). «Azerbaijan chosen to host Cop29 after fraught negotiations». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2024 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Paris Mayor says will not attend COP29 in Baku». Public Radio of Armenia. 2024 թ․ մարտի 21.