ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողով (2021)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողով (2021)

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 2021 թվականի համաժողով (նաև հայտնի է որպես COP26), Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության 26-րդ համաժողով։ Տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 12-ին՝ Գլազգոյում[1][2]։ Հանդիսանում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի մասնակիցների 26-րդ համաժողովը և Փարիզյան համաձայնագրի կողմերի երրորդ հանդիպումը։

Նախատեսվում էր 2020 թվականի նոյեմբերին, սակայն շաբաթօրյակին ծառատունկի պատճառով հետաձգվել էր[3]։ Գ. Ֆ. Մորոզովայի անվան Վորոնեժի պետական անտառատեխնիկական համալսարանի ներկայացուցիչները մասնակցել են Գլազգոյում (Մեծ Բրիտանիա) ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության դեմ պայքարի (COP-26) գագաթաժողովի աշխատանքներին և ներկայացրել են ՎՊԱՏՀ-ի Ինժեներական կենտրոնը։ Համալսարանի պատվիրակությունը մասնակցել է ածխածնի արտանետումների կրճատման վերաբերյալ ռուսական և արտասահմանյան առանցքային պանելային քննարկումներին։

Պատվիրակության ղեկավար՝ ՎՊԱՏՀ գլխավոր քարտուղար Միխայիլ Դրապալյուկի խոսքով, առայժմ ոչ մի տեխնոլոգիական առաջընթաց թույլ չի տալիս արդյունաբերական ձեռնարկություններին հասնել զրոյական ցուցանիշների, որոնք անհրաժեշտ են կլիմայական հավասարակշռությունը պահպանելու համար։

«Ջերմոցային գազերի արտանետումների մնացորդը պետք է փոխհատուցվի։ Նման փոխհատուցման առավել օպտիմալ եղանակը լինելու է կլիմայական նախագծերի շրջանակներում կանաչ տարածքների ստեղծումը։ Ներկայումս Ռուսաստանի տարածքում ձեւավորվում է ածխածնի միավորների շուկա, որը մշակվում է դաշնային մակարդակով կլիմայական նախագծերի իրականացման, վավերացման և ստուգման կարգավորող և մեթոդաբանական շրջանակում։ Արտադրական և գիտական շահերի սհամանի վրա  ստեղծվելու են ածխածնային հրաձգարաններ և, որ ավելի կարևոր է, ածխածնային տնտեսություններ, որոնք դառնալու են ածխաթթվացման գործիքների հիմնական մատակարարները։ Այս նախագիծը ոչ միայն հիմք է հանդիսանալու Ռուսաստանի տարածքում ածխածնի միացությունների կլանման հաշվարկների անցկացման և ստուգման համար, այլև նոր գործիքներ է տալու կարբոնային ֆերմաների ձևավորման համար ՝ ածխաթթվայնացման առավել բարձր մակարդակով»,-պարզաբանել Է Միխայիլ Դրապալյուկը։

Ըստ ՎՊԱՏՀ-ի՝ անտառային տնկարկների հետ կապված կլիմայական նախագծերը ամենաքննարկվածներից էին Գագաթնաժողովի հարթակում:Վորոնեժի պետական անտառատեխնիկական համալսարանի ինժիներական կենտրոնի շնորհանդեսը համաժողովի մի շարք մասնակիցների է ներգրավել «Վորոնեժի հսկան» հեռանկարային փայտային ցեղատեսակի՝ բարդի ածխաթթվացնելու գործում։

Շնորհանդեսի արդյունքում որոշում է կայացվել  ՌԴ տարածքում կլիմայական նախագծերի իրականացման ոլորտում համագործակցել KPMG միջազգային խորհրդատվական կենտրոնի հետ։ Ակնկալվում է, որ առաջիկայում ՎՊԱՏՀ-ն և KPMG-ն միավորելու են եվրոպական մեթոդիկաների վերաբերյալ կլիմայական նախագծերի մշակման ջանքերը։ Դա թույլ կտա Վորոնեժի կարբոնային փորձադաշտին անցնել արդյունքների ստուգմանը։ Եվրամիությունում հավատարմագրված փորձագիտական ընկերությունը վերլուծական եզրակացություններ է տալու Վորոնեժի պետական անտառատեխնիկական համալսարանի գիտնականների հետազոտությունների վերաբերյալ։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է գալիս անտառային ֆակուլտետի դեկանատում

Գագաթնաժողովին մասնակցել են 200 երկրների 25 հազար պատվիրակներ[4] և մոտ 120 պետությունների ղեկավարներ[5]։ Մասնակիցների թվում էին Շրի Լանկայի նախագահ Գոդաբայա Ռաջապաքսան, Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն[6][7]։

Չինաստան և Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանը և Ռուսաստանը իրենց պատվիրակություններն են ուղարկել համաժողովին, բայց ոչ Սի Ցզինպինը, ոչ Վլադիմիր Պուտինը չեն ժամանել[8][Ն 1]։ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը քննադատել է Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներին այն բանի համար, որ նրանք ներկա չեն գտնվել խորհրդաժողովին։ Ըստ Բայդենի՝ համաշխարհային առաջնորդի դերը, որը փորձում է խաղալ Չինաստանը, համատեղելի չէ այն բանի հետ, որ երկրի ղեկավարը չի ժամանել նման կարևոր գագաթնաժողովին։ Բայդենը հավելել է, որ նույնը վերաբերում է նաև Վլադիմիր Պուտինին[8]։

Դուք գիտեք, որ նրա տունդրան վառվում է։ Բառացիորեն տունդրան վառվում է։ Նա լուրջ կլիմայական խնդիրներ ունի, և լռում է ինչ-որ բան անելու պատրաստակամության մասին։

Համաժողովի բրիտանացի կազմակերպիչները, դժգոհ լինելով Չինաստանի և Ռուսաստանի դիրքորոշումից, անջատել են Skype-ն ու Zoom-ը կոնֆերանսի սենյակում՝ Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդներին տեսազանգերի հնարավորությունից զրկելու համար[9]։

Որոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ածուխ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էներգիայի մեջ ածխի օգտագործումը կլիմայի փոփոխության հիմնական պատճառն է[10][Ն 2]։ Համաժողովի արդյունքներով ավելի քան 40 երկիր խոստացել է հրաժարվել ածուխի օգտագործումից 2030-ական թվականներին խոշոր տնտեսությունների և 2040-ական թվականներին ավելի աղքատ երկրների համար[11]։ Այսպիսով, Վիետնամը, Լեհաստանը և Չիլին, որոնք լայնորեն օգտագործում են ածուխը էներգետիկայի մեջ, պարտավորվել են հրաժարվել հանածո վառելիքից։ Սակայն գլխավոր երկրները, որոնց տնտեսությունը կախված է ածուխի օգտագործումից, ներառյալ Ավստրալիան, Հնդկաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ը, հրաժարվել են նման պարտավորություններ ստանձնել[10]։

Ածխի վերաբերյալ որոշմանը միացել են տասնյակ կազմակերպություններ։ Այդ թվում, մի քանի խոշոր բանկեր հայտարարել են, որ դադարեցնում են ածխի արդյունաբերության ֆինանսավորումը[10]։

Որոշում է կայացվել 8,5 միլիարդ դոլար հատկացնել Հարավային Աֆրիկային ածխից կախվածությունը նվազեցնելու միջոցառումների համար[Ն 3]։ Միջոցները հատուցվելու են զարգացած երկրների կողմից[12]։

Հնդկաստանի և Չինաստանի՝ ածխի խոշորագույն սպառողների պնդմամբ՝ համաժողովի վերջնական փաստաթղթում «աստիճանական չեղարկում» (phase out) բառերը փոխարինվել են «աստիճանական իջեցմամբ» (phase down)։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է ածխաթթու գազի արտանետումները մինչև 2070 թվականը զրոյի հասցնել, այսինքն՝ քսան տարով ավելի ուշ, քան մնացած երկրների մեծ մասը[13]։

Անտառահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 100 երկրների առաջնորդները, որոնցում կենտրոնացած է աշխարհի անտառների շուրջ 85%-ը, համաձայնել են մինչև 2030 թվականը դադարեցնել անտառահատումները․ ի տարբերություն 2014 թվականի համաձայնագրի, այս անգամ դրան են միացել նաև Բրազիլիան և Ինդոնեզիան[14]։

Մեթան[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ն և շատ այլ երկրներ համաձայնել են սահմանափակել մեթանի արտանետումները[15]։ Ավելի քան 80 երկիր ստորագրել է մեթանի վերաբերյալ գլոբալ համաձայնագիր՝ պայմանավորվելով մինչև տասնամյակի ավարտը կրճատել արտանետումները 30%-ով։ ԱՄՆ-ի և Եվրոպայի ղեկավարները հայտարարել են, որ ուժեղ ջերմոցային էֆեկտի դեմ պայքարը կարևոր է 1,5 °C-ի մակարդակի տաքացման պահպանման համար։ Համաձայնագիրը չեն ստորագրել Ավստրալիան, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը և Իրանը[16][17][Ն 4]։

Արդյունավետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ClimateActionTracker (CAT) հետազոտական խմբի տվյալներով, համաժողովւմ ընդունված որոշումները բավականաչափ արդյունավետ չեն։ Խմբի հաշվարկներով՝ գոյություն ունեցող միտումների դեպքում մոլորակի միջին ջերմաստիճանի աճը կգերազանցի 1.5 °C-ի նախատեսված սահմանը և կհասնի 2.4 °C-ի[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «UK to host 2020 UN climate summit, COP26». The Energy and Climate Intelligence Unit. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  2. «New dates agreed for COP26 United Nations Climate Change Conference» (Press release). Department for Business, Energy and Industrial Strategy. 2020 թ․ մայիսի 28. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին. {{cite press release}}: Text "UK Department for Business, Energy and Industrial Strategy; Alok Sharma" ignored (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  3. Dennis, Brady (2020 թ․ ապրիլի 1). «Amid pandemic, U.N. cancels global climate conference». The Washington Post. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  4. «COP26: What is the Glasgow climate conference and why is it important?». BBC News. 2021 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. «COP26: Boris Johnson addresses world leaders at Glasgow summit». BBC News. 2021 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. NEWS, KYODO. «Japan PM Kishida pledges $10 bil. to aid Asia's zero emission path». Kyodo News+. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 3-ին.
  7. Victor, Daniel (2021 թ․ նոյեմբերի 1). «David Attenborough urges summit participants to help 'rewrite our story.'». The New York Times. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. 8,0 8,1 8,2 Ошибка Цзиньпина и Путина, BBC, 3.11.2021
  9. Чем закончился климатический саммит в Глазго, BBC, 3.11.2011
  10. 10,0 10,1 10,2 10,3 COP26: More than 40 countries pledge to quit coal
  11. «COP26: 190 nations and organisations pledge to quit coal». BBC News. 2021 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 4-ին.
  12. 12,0 12,1 COP26: South Africa hails deal to end reliance on coal, BBC, 7.11.2021
  13. COP26: A watered-down deal as Delhi chokes, BBC, 15.11.2021
  14. «The world should prove its love for forests by putting carbon prices on them». The Economist. 2021 թ․ նոյեմբերի 2. ISSN 0013-0613. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 3-ին.
  15. «Biden to unveil pledge to slash global methane emissions by 30%». The Guardian. 2021 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 2-ին.
  16. «COP26: US and EU announce 'game-changing' methane plan». BBC News. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 2-ին.
  17. «COP26 climate change summit: So far, so good-ish». BBC News. 2021 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 3-ին.
  18. Timothy Puko (2021 թ․ հոկտեմբերի 19). «Who Are the World's Biggest Climate Polluters? Satellites Sweep for Culprits». The Wall Street Journal. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 19-ին. «Russia is the world's top source of methane emissions from the oil-and-gas industry»
  19. World headed for 2.4C warming despite climate summit - report, BBC, 10.11.2021


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found