Ճնճղուկը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճնճղուկը
ռուս.՝ Воробьишко
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԱլեքսեյ Կարաև
ՀնչյունավորումՎսևոլոդ Լարիոնով
ՕպերատորՆիկոլայ Գրիբկով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍվերդլովսկի կինոընկերություն
Թվական1984

Ճնճղուկը (ռուս.՝ Воробьишко), խորհրդային կարճամետրաժ մուլտֆիլմ, որը ստեղծել է ռեժիսոր Ալեքսեյ Կարաևը՝ ըստ Մաքսիմ Գորկու համանուն պատմվածքի մոտիվների։ Մուլտֆիլմը ստեղծվել է Սվերդլովսկյան կինոստուդիայում՝ 1984 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվի միջից փոքրիկ ճնճղուկ է դուրս գալիս։ Նա շատ հետաքրքրասեր է և սկսում է ճանաչել աշխարհը։ Այդ պատճառով նա ընկնում է բնից, որից հետո հանդիպում չար կատվին։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ ԽՍՀՄ հեռուստառադիոընկերության պետական կոմիտեի պատվերի։

ռեժիսոր Ալեքսեյ Կարաև
սցենարիստ Ի. Ալեքսանդրովա
բեմադրող նկարիչ Վ. Կուրոչկինա
նկարիչներ Ալեքսանդր Պետրով, Ն. Միննենբաևա, Նատալյա Պորտնովա
նկարիչ-մուլտիպլիկատորներ Ալեքսեյ Կարաև, Վլադիմիր Պետկևիչ
օպերատոր Նիկոլայ Գրիբկով
կոմպոզիտոր Ա. Նիմենսկի
հնչյունային օպերատոր Լ. Երիկալովա
խմբագիր Ի. Բոգուսլավսկի
տեքստը կարդում է Վսեվոլոդ Լարիոնով
մոնտաժող Ռ. Շամրայ
տնօրեն Լ. Սլեպնևա

Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Թողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ական թվականներին Ռուսաստանում DVD ձևաչափով թողարկվում է Սվերդլովսկյան կինոստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուն` «Մազայ պապիկը և նապաստակները» անվանումով («Խոշոր պլան» ընկերություն)։ Պատկերի և ձայնի ամբողջական վերականգնումը չի օգտագործվել։ Սկավառակի վրա ներառված են հետևյալ մուլտֆիլմերը. «Մազայ պապիկը և նապաստակները» (1980), «Պապիկի սրինգը» (1985), «Բարի գալուստ» (1986), «Ցատկ» (1980), «Անթև սագիկը» (1987), «Հեքիաթ քաջ նապաստակի մասին» (1978), «Ճնճղուկը» (1984), «Հեքիաթ այծիկի մասին» (1985)[1]։

Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ճնճղուկ» մուլտֆիլմում, որտեղ գործում են մակերսային խամաճիկներ, Ալեքսեյ Կարաևն իր համար բացահայտել է «լուսակիր» ֆոնի հնարավորությունները։
- Սերգեյ Անաշկին, Հայրենական կինոյի նորագույն պատմություն, 1986—2000[2]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. DVD «Дедушка Мазай и зайцы»
  2. «Энциклопедия отечественного кино - Алексей Караев:Тексты». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]