Գառնիկ Ճըրճըրյան
(Վերահղված է Ճըրճըրյան Գառնիկից)
Ծնվել է | 1862 |
---|---|
Ծննդավայր | Կեսարիա |
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Ղըզաշար |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դեղագործ |
Գառնիկ Ճըրճըրյան (1862, Կեսարիա, Թուրքիա - 1915, Ղըզաշար), հայ բժիշկ, դեղագործ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1862 թվականին, Անկարայի նահանգի Կեսարիայի գավառի կենտրոն Կեսարիա քաղաքում։ 1885-1890 թվականներին Կ. Պոլսում ստացել է դեղագործական կրթություն։ Կեսարիայում ունեցել է սեփական դեղատուն և դեղագործ աշխատել։
1915 թվականին նահատակվել է Ղըզաշարում՝ 53 տարեկանում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալպօյաճեան Արշակ, Պատմութիւն հայ Կեսարիոյ, Բ. հատոր, Գահիրէ, 1937։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։