Գառնիկ Ճըրճըրյան
Արտաքին տեսք
| Ծնվել է | 1862 |
|---|---|
| Ծննդավայր | Կեսարիա |
| Մահացել է | 1915 |
| Մահվան վայր | Ղըզաշար |
| Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | դեղագործ |
Գառնիկ Ճըրճըրյան (1862, Կեսարիա, Թուրքիա - 1915, Ղըզաշար), հայ բժիշկ, դեղագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1862 թվականին, Անկարայի նահանգի Կեսարիայի գավառի կենտրոն Կեսարիա քաղաքում։ 1885-1890 թվականներին Կ. Պոլսում ստացել է դեղագործական կրթություն։ Կեսարիայում ունեցել է սեփական դեղատուն և դեղագործ աշխատել։
1915 թվականին նահատակվել է Ղըզաշարում՝ 53 տարեկանում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալպօյաճեան Արշակ, Պատմութիւն հայ Կեսարիոյ, Բ. հատոր, Գահիրէ, 1937։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։