Ճեղքայնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճեղքայնություն, իմպուլսային տեխնիկայում՝ իմպուլսների հաջորդման պարբերության և առանձին իմպուլսի տևողության հարաբերությունը։ Ռադիո լոկացիայում և օպտիկական լոկացիայում բնութագրում է չափման ճշգրտությունը և զգայնությունը, որքան փոքր է ճեղքայնությունը, այնքան մեծ է լոկատորի գործողության շառավիղը և ծախսվող միջին հզորությունը, սակայն փոքր է ճշգրտությունը։ Ռեկորդային է օպտիկական լոկացիայի ճշգրտությունը, քանի որ ստացվող լազերային իմպուլսների տևողությունը հասնում է 10-12 վրկ-ի։ Կապի իմպուլսային համակարգերում ճեղքայնությունը բնութագրում է ժամանակային խտացմամբ կապի բազմականալ համակարգի հնարավոր կանալների թիվը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 95