Ճգնավորի քար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճգնավորի քար
Տեսակմշակութային արժեք և ամրոց
Վարչական միավորԴիտավան[1]
Երկիր Հայաստան[1]

Ճգնավորի քար (նաև կոչվում է Կաթնով պատած), Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիտավան գյուղից 2-3 կմ հարավ-արևմուտք կողմում[2]։

Ինչպես գրում էր Մակար եպ. Բարխուդարյանը 1895 թվականին հրատարակված իր «Արցախ» գրքում, գյուղի հարավարևելյան կողմում «Բարձր քերձի մեջ կա մի քարայրանման տեղ, որի մակերևույթի տարածություն մոտ երեք կալաչափ է։ Քարայրի առաջը պատված է քարուկիր պատով և ձևացած է անմատչելի բերդ, որն ունի մի դժվարատար, սանդղաձև և երկյուղալի կածան։ Այստեղ ևս չկա ջուր, բայց երևի թե սափորներով ջուր են բերում և լցնում կարասների մեջ։ Դղյակը կոչվում է Ճգնավորի քար, այստեղ կա երկու գերեզման։»[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]