Ճարտարապետության համաշխարհային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճարտարապետության համաշխարհային օր (անգլ.՝ World Day of Architecture[1]), ճարտարապետների և ճարտարապետական գլուխգործոցները գնահատողների միջազգային մասնագիտական տոն, որը նշվում է ամեն տարի հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում տեղի է ունեցել միջազգային ճարտարապետների խորհրդակցություն, որոնց թվում էին նաև Խորհրդային Միության պատվիրակները։ Այս նիստում որոշում է կայացվել ստեղծել նոր կազմակերպություն, որը կոչվել է Ճարտարապետների միջազգային միություն։ Ներկայումս այն ունի մոտ հարյուր ազգային սեկցիաներ, որոնց անդամ են աշխարհի տարբեր երկրներից ավելի քան մեկ միլիոն ճարտարապետներ[2]։

Գրեթե չորս տասնամյակ անց՝ 1985 թվականին, Ճարտարապետների միջազգային միության նիստում որոշում է ընդունվել նշել «Ճարտարապետության համաշխարհային օրը» հուլիսի առաջին երկուշաբթի օրը։ Սակայն 1996 թվականին իսպանական Բարսելոնա քաղաքում Ճարտարապետների միջազգային միության 20-րդ Գլխավոր ասամբլեայում որոշում է ընդունվել «ճարտարապետության համաշխարհային օրը» տեղափոխվել է հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը՝ այն օրը, երբ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո նշվում է Կացարանի համաշխարհային օրը (Հաբիթաթի համաշխարհային օր)։

«Ճարտարապետության համաշխարհային օրն» արդեն ձեռք է բերել իր ավանդույթները. այդ օրը ամբողջ մոլորակի ճարտարապետները հավաքվում են կոնֆերանսներում, գիտաժողովներում և համաժողովներում, որտեղ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով, լուծում են շենքերի և շինությունների կառուցման և վերականգնման հետ կապված խնդիրները, կազմակերպում են թեմատիկ քննարկումներ և բանավեճեր։ Հաճախ այդ օրը կազմակերպվում են զանազան ցուցահանդեսներ և էքսկուրսիաներ։

«Ճարտարապետության համաշխարհային օրվա» ամենամյա թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի տոնն ունի ճարտարապետության հետ կապված որոշակի թեմատիկա։

  • 2007 թվական՝ «Քաղաքները հույսի մագնիսներ են» (անգլ.՝ Cities, magnets of hope)
  • 2008 թվականի հոկտեմբերի 6-ին՝ նվիրված էր Ջանկարլո Յուսի (Gancarlo Ius) հիշատակին, որը հայտնի ճարտարապետ , Ճարտարապետների միջազգային միության փոխնախագահն էր, մահացել էր 2005 թվականի հուլիսի 4-ին[3]։ Կարգախոսն էր «Child be the Architect of a better future» («Երեխա՛, դարձիր ավելի լավ ապագայի ճարտարապետ» կամ «Երեխայի խոսակցությունը ճարտարապետի հետ») տողը այն երգից, որից Ջանկարլոն բանաստեղծություններ է գրել։
  • 2009 թվական՝ «Ճարտարապետի էներգիան՝ գլոբալ ճգնաժամի դեմ պայքարելու համար»[4]
  • 2011 թվական հոկտեմբերի 3՝ «Ճարտարապետությունը և մարդու իրավունքները»[5]
  • 2012 թվական՝ «Քաղաքների բարեփոխիչ ճարտարապետները»[6] (անգլ.՝ Architects are city changers)[7]
  • 2015 թվական՝ «Ճարտարապետություն, շինարարություն, կլիմայի խնդիրները և դրանց լուծումը»[8]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. World Day of Architecture — Message from the UIA President Արխիվացված 2014-01-03 Wayback Machine
  2. The International Union of Architects (UIA) Արխիվացված 2013-05-01 Wayback Machine
  3. International Union of Architects vice president Giancarlo Ius dies
  4. «Бюллетень МСА №9 2009 г.». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 26-ին.
  5. Союз архитекторов России | Всемирный день архитектуры
  6. «Архитекторы — реформаторы городов», Союз архитекторов России, 2012
  7. World Day of Architecture Architects are city changers, UIA, 2012 Արխիվացված 2013-05-14 Wayback Machine
  8. 2015 год на сайте агентства союзов архитекторов.