Ճառընտիր (4802)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճառընտիր
Տեսակձեռագիր
ԳրիչՍտեփանոս սարկավագ
ԾաղկողՍիմոն
ՍտացողՂազար քահանա, Ստեփանոս կր.
Տարեթիվ15-րդ դար
Վայրենթադրաբար Տշող (Ռշտունիք)
Թերթեր826
Նյութթուղթ
Չափս50x33
Լայնություն50 սանտիմետր
Գիրերկսյուն, բոլորգիր
Տող35
Կազմկաշեպատ տախտակ
Մանրանկարչությունկիսախորան և լուսանցազարդ
Համար4802[1]
Լեզուհայերեն
ԺողովածուՄատենադարան

Ճառընտիր (4802), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 4802 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 15-րդ դարում (1404-ից հետո) Ստեփանոս սարկավագ գրչի կողմից՝ ենթադրաբար Տշողում (Ռշտունիք):Կազմողը եղել է՝ Սիմոնը։ Ստացողը եղել է Ղազար քահանան և Ստեփանոս կր.-ն։ Գրված է թղթի վրա, որը ունի 50x33 չափս։ Ձեռագիրը կազմված է 826 թերթից։ Գրված է երկսյուն, բոլորգրով։ Ունի կիսախորան և լուսանցազարդ մանրանկարներ։ Կազմը՝ կաշեպատ տախտակ, աստառը՝ դրոշմազարդ կտավ։ Հիշատակարաններ գրչի՝ 26բ, 299բ, 591բ, 753բ, 813բ և այլուր, կազմողի՝ 338ա, 346բ, 416ա և այլուր (17-րդ դար), հետագայի՝ 197բ, 332 և այլուր (17-րդ դար), 26բ, 162բ, 345ա, 592ա և այլուր (1883թ.)[2]:

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճառք, Խրատք (Պրսկղ, Անթիպատրոս, Բոստարացի, Ոսկեբերան, Եղիշե, Գեննադիոս, Եփրեմ, Յակ. Սրճեցի, Սարգիս Շնորհալի, Յովհ. Մանդակունի, Տիտոս Կրետացի, Զաքարիա կաթողիկոս, Թէոփիլոս, Եւսերիոս Աղեքսանդրացի, Կիւրեղն Երուսաղեմացի, անանուն)
  • Ներբողեանք (Պրոկղ, Եփիփան, Եփրեմ, Աթանաս, Գրիգոր Սքանչելագործ, Ոսկեբերան, Պետ. Սիւնեցի, Գրիգոր Նիւասցի, Դավիթ Անահղթ, անանուն),
  • Տեսիլք Մարիամու, Սահտակայ,
  • Թուղթք (Ներսես Շնորհալի, Գրիգոր Արծրունեաց եպիսկոպոս),
  • Պատմութիւնք Գիւտին խաչի, Հացունեաց խաչին,
  • Ի Տեսութիւն ի մարդոյն կազմութիւն գրոց Գր. Նիւսացւոյ,
  • Աթանասի Ի յիշատակի Սուրվ Անտոնի,
  • Ի Թեսազոնիկեցւոց, Տիմոթէոսի, Կորնթացւոյ թղթոց, Ղուկասու, Մատթէոսի մեկնութենեն Եփրեմի,
  • Ի Մատթէոսի մեկնութենեն Զաքարիա կաթողիկոսի,
  • Յեկեղեցական պատմութենե Փիլիպոսի առաքելոյն,
  • Յերկրորդ թագաւորութեանց,
  • Վարք և վկայաբանութիւնք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.matenadaran.am/ftp/Hamarot/CucakDzeragracA(hamarot).pdf
  2. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ էջը — 1636 էջ։