Ճապոնիայի կայսերական կնիք
![]() | |
Մանրամասնություններ |
---|
Ճապոնիայի կայսերական կնիք կամ Քրիզանթեմի կնիք (ճապ.՝ 菊の御紋 կիկու-նո գոմոն), Ճապոնիայի ազգային կնիքներից մեկը, պետական խորհրդանիշ՝ դեղին կամ նարնջագույն 16 թերթանի քրիզանթեմի տեսքով։ Ճապոնիայի կայսեր և կայսերական ընտանիքի կողմից օգտագործվող կնիքը և ընտանեկան գերբն է։ Տարբերվում է երկրի կառավարության գերբից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամակուրայի ժամանակաշրջանից ի վեր կնիքը համարել են ճապոնական կայսրերի և ճապոնական կայսերական ընտանիքի անդամների խորհրդանիշը։
Կայսերական կնիքը երբեմն օգտագործվել է որպես ազգային զինանշան, չնայած Ճապոնիայում պաշտոնական զինանշան գոյություն չի ունեցել[1]։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կայսերական կնիքը բաղկացած է կենտրոնական շրջանակից, որը շրջապատված է 16 թերթիկներով, որոնք շրջապատված են դրսի երկրորդ շարքի թերթերով։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիզանթեմի պատկերն առաջին անգամ օգտագործվել է Գո-Տոբա կայսեր կողմից։
Որպես կայսերական տան պատվանշան՝ քրիզանթեմի պատկերն ընդունվել է 1869 թվականից։ Մեյձիի հեղափոխության ժամանակ, 1871 թվականի հրամանագրով, բացի Ճապոնիայի կայսրից, ոչ ոք իրավունք չի ունեցել օգտագործել այդ կնիքը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ արգելքը հանվել է[2]։
Կայսերական ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունեցել է կայսերական կնիքի իր ձևափոխված տարբերակը` 14 թերթիկով։
Սինտոյի սրբավայրերը նույնպես օգտագործել են կայսերական կնիքը կամ դրա մի մասը փոփոխված տեսքով։
Ներկայումս քրիզանթեմի խորհրդանշական պատկերն օգտագործվում է Ճապոնիայի խորհրդարանի և դիվանագիտական հաստատությունների տարածքներում, ծառայում է որպես քաղաքական գործիչների ատրիբուտ, ինչպես նաև տեղադրվում է ճապոնական արտասահմանյան անձնագրերի շապիկներին։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ [ГОСУДАРСТВЕННЫЙ ГЕРБ // Япония от А до Я. Популярная иллюстрированная энциклопедия. (CD-ROM). — М.: Directmedia Publishing, «Япония сегодня», 2008. — ISBN 978-5-94865-190-3. «Популярная иллюстрированная энциклопедия»]
- ↑ «Государственные символы Японии»։ Info-Japan.ru (անգլերեն)։ Վերցված է 2020-12-25
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ճապոնիայի կայսերական կնիք կատեգորիայում։ |