Ճապոներենի հարգալից դիմելաձևեր
Ճապոներենում գոյություն ունեն մարդկանց հարգալից դիմելու համար նախատեսված մի շարք բառեր և վերջածանցներ։ Հարգալից վերջածանցները կցվում են մարդկանց անուններին, օրինակ ՝ Հովսեփ-սան, որտեղ սան վերջածանցը կցված է Հովսեփ անունին։ Այդ վերջածանցները հիմանկանում գենդերային չեզոք են, սակայն ոմանք ավելի հաճախակի օգտագործվում են կանանց/աղջիկներին դիմելիս (օրինակ՝ չան), իսկ մյուսներն ավելի ընդունելի են տղամարդկանց/տղաների հետ խոսելիս ( օրինակ՝ կուն)։
Այլ լեզուներում դրանք հիմնականում համապատասխանում են «Պարոն» կամ «Տիկին» դիմելաձևերին[1]։
Օգտագործումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարգալից դիմելաձևերը ճապոներեն լեզվի կարևորագույն մասն են կազմում։ Խոսքի իմաստը կարող է փոխվել կախված ճիշտ վերջածանցի ընտրությունից, կամ ճիշտ տոնայնության օգտագործումից։ Սխալ դիմելաձևի օգտագործումը, կամ ճիշտ դիմելաձևի օգտագործումը սխալ հանգամանքներում, երբեմն հղի էին կլանային պատերազմների վտանգով։ Թարգամանությունների ժամանակ այս վերջածանցները հաճախակի անտեսվում են, կամ երբեմն, կոնտեքստը ճիշտ վերարտադրելու համար, օգտագործվում են ճապոներեն բնագրով և արտասանությամբ։
Հիմնական հարգալից դիմելաձևերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սան
[խմբագրել | խմբագրել կոդը]Սան (ճապ.՝ さん, san[2]) - ճապոներենում ամենատարածված հարգալից դիմելաձևն է, որը ծանոթ է նաև շատ արտասահմանցիներին։ Առօրյա կյանքում այն օգտագործվում է, երբ անհրաժեշտություն կա հարգալից դիմելու քո սոցիալական խավին պատկանող որևէ այլ ներկայացուցչին, կամ պարզապես ընդհանուր քաղաքավարություն ցուցաբերելու համար։ Այն ամենամոտը համապատասխանում է այլ լեզուներում օգտագործվող «Պարոն» կամ «Տիկին» դիմելաձևերին։ Հիմնականում չի թարգմանվում, քանր որ այլ լեզուների կոնտեքստում դիտվում է որպես չափազանց ֆորմալ։ Օրինակ՝ բարձրագույն հաստատությունների ուսանողները միմյանց դիմում են «սան» վերջածանցով, ինչը շատ անսովոր է հնչում չընտելացած լսողի համար։
Սամա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամա (ճապ.՝ さま, sama[3]) – Այս դիմելաձևը կոչված է արտահայտել մեծ հարգանք, մի աստիճան բարձր է քան «սան»֊ը։ Պատմական կամ գրական աշխատություններում այն սովորաբար թարգամանվում է որպես «Տեր» կամ «Տիկին»։ Եթե «սամա» վերջածանցով դիմողի և իր խոսակցի միջև սոցիալական դիրքերի տարբերությունը մեծ չէ, ապա այդ դիմելաձև կարող է դիտարկվել որպես քծնանքի դիտավորյալ դրսևորում։ Այն նաև օգտագործվում է աստվածություններին (kami-sama) կամ թագավորական տոհմի անդամներին (ohime-sama) դիմելիս [4]:
Որոշ դեպքերում «սամա»֊ն կարող է օգտագործվել անհարգալից կամ սարկաստիկ վերաբերմունքն արտահայտելու համար։
Kisama II դեմքի նվաստացուցիչ դերանունը թարգմանվում է որպես «մեծապատիվ պարոն», բայց առօրյա օգտագործման լեզվում այն ավելի շատ համապատասխանում է «խառնածին» գոյականին (Բանակում այն պահպանել է իր հին հարգալից նշանակությունը, ինչը կատակների անվեջ աղբյուր է հանդիսանում քաղաքացիական անձնանց շրջանակում)։ Ինքնավստահություն և գոռոզություն արտահայտելու համար, կարելի է I դեմքի ore դերանունին կցել «սամա» վերջածանցը և դիմել ինքդ քեզ ore-sama արտահայտությունով, ինչը թարգմանվում է որպես «իմ փառապանծ եսը»։ Այս ձևը նաև հաճախակի օգտագործվում է խոսքին սարկաստիկ երանգ հաղորդելու համար։
Դոնո
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոնո (ճապ.՝ さま, dono[5]) ֊ «Դոնո» վերջածանցը համապատասխանում է «Տեր» դիմելաձևին՝ ֆեոդալական իմաստով, ժամանակին արտահայտել է հարգանքի և մեծարանքի ավելի բարձր աստիճան քան «սամա» վերջածանցը։ Ի տարբերություն «սամա» դիմելաձևին, «դոնո» վերջածանցը ցույց է տալիս միայն հասցեագրված անձի բարձր կարգավիճակը, և ոչ խոսողի ավելի նվաստ դիրքը։ Տարածված էր հիմնականում ազվականության շրջանում։ Մերօրյա ճապոներենում այն դիտարկվում է որպես ավելի անհարգալից դիմալաձև քան «սամա»֊ն, քանի որ արտահայտում է խոսողի կողմից ցուցաբերվող խոնարհության պակասը։ «Դոնո»–ն բավականին հնացած և արխայիկ դիմելաձև է, որը հիմնականում օգտագործվում է անիմեներում կամ պատմական վերարտադրություններում։ Երբեմն օգտագործվում է նաև զինվորականների շրջանում։
Կուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուն (ճապ.՝ くん, kun[6]) - Օգտագործվում է ծանոթ և մտերիմ տղաներին դիմելիս։ Այն հաճախակի օգտագործվում է հասակակից տղամարդկանց շրջանում, կամ ավելի ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող ծանոթին դիմելիս։ Չնայած «կուն»֊ը հիմնականում օգտագործվում է արական սեռի ներկայացուցիչների շրջանակում, որոշ դեպքերում այն կարող է նաև օգտագործվել կանանց և աղջիկներին դիմելու համար։ Օրինակ ՝ «կուն»֊ը կարող է օգտագործվել ավելի ցածր պաշտոն զբաղեցնող կին աշխատակցի հետ խոսելիս։ Շատ դեպքերում դասախոսները «կուն» վերջածանցով են դիմում ավելի բարձր դասարաններում սովորող աղջիկ աշակերտուհիներին և ուսանողներին՝ «չան» ավելի մտերմիկ և անհամապատասխան վերջածանցից խուսափելու համար։
Չան
[խմբագրել | խմբագրել կոդը]Չան (ճապ.՝ くん, chan[7]) – Ոչ ֆորմալ և քնքշություն արտահայտող դիմելաձև, որը օգտագործվում է աղջիկներին, սիրեցյալներին, անկախ սեռից փոքր երեխաներին և նույնիսկ ընտանի կենդանիներին դիմելու համար։ Երբեմն թարգմանվում է որպես «փոքր» կամ «երեխա»։ Հայերենում այն ամենամոտը համապատասխանում է «իկ» վերջածանցին։
Չին
[խմբագրել | խմբագրել կոդը]Չին (ճապ.՝ ちん, chin[8]) – ավելի մեղմ դիմելաձև է քան «չան»–ը։ Հիմնականում օգտագործվում է շատ մտերիմ աղջիկ ընկերներին դիմելու համար։ Շատ անգամներ չին վերջածանցը սղվում է՝ ավելի հեշտ արտասանության համար։ Օրինակ՝ Յուկարի–չինը դառնում Յուկարին։
Տան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տան (ճապ.՝ たん, tan[9]) – Նույն «չան»–ը՝ երեխաների արտասանությամբ։ Եթե օգտագործվում է մեծահասակների կողմից, ապա ամենայն հավանականությամբ, խոսքին սարկաստիկ երանգ հաղորդելու համար։
Հարգալից դիմելաձևերը առանձին բառերի տեսքով
[խմբագրել | խմբագրել կոդը]Սենփայ/Սեմփայ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սենփայ (ճապ.՝ せんぱい , senpai[10]) - Դպրոցական և ուսանողական բեմադրություններում նշանակում է «բարձր դասի ներկայացուցիչ», բայց ավելի ճշգրիտ թարգամանվում է որպես «դաստիարակ» կամ «ավագ»։ Այն կարող է արտասանվել ինչպես «սեմփայ», այդպես էլ «սենփայ»։ Առաջին տարբերակը ավելի ճշգրիտ է համապատասխանում ճանպոներեն արտասանությանը, մինչ դեռ երկրորդը ավելի ստույգ է արտացոլում բնօրինակի ուղղագրությունը։ «Սեմփայ» դիմելաձևը կարող է կցվել մարդու անունին, կամ օգտագործվել որպես խոսքի առանձին մաս։
Կոհայ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոհայ (ճապ.՝ こうはい, , kohai[11]) – Արտասան «Սեմփայ» դիմելաձևի հակառակը, որը ուղղվում է ավելի ցածր դաս ներկայացնող կամ պաշտոն զբաղեցնող խոսակցին։ Չի համարվում հարգալից դիմելաձև, և հիմնականում չի կցվում մարդու անունին անմիջական, երես առ երես խոսակցության ժամանակ։
Սենսեյ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սենսեյ (ճապ.՝ 先生, sensei[12]) – Բառացիորեն թարգմանվում է որպես «Նա ով սկզբից է եղել»։ Ճապոնիայից դուրս այն շուտ-շուտ կարելի է լսել մարտական արվեստների խմբակների մարզումների ժամանակ։ Երկրի ներսում այն նաև օգտագործվում է բժիշկներին, դասախոսներին, այլ մասնագիտությունների և արվեստի նշանավոր գործիչներին կոչելու նպատակով։ Այն բոլոր մասնագիտություների ներկայացուցիչները , ովքեր պաշտպանում են իրենց դոկտորական ատենախոսությունները, ինքնըստինքյան արժանանում են «սենսեյ» դիմելաձևին։ Վերջին տարիների ընթացքում, այդ դիմելաձևի օգտագործում այնքան համընդհանուր և տարածված է դարձել, որ իր նախնական իմաստը շատ դեպքերում կորցրել է, և այժմ ավելի հաճախ ազդարարում է ավելի սարկաստիկ քան հարգալից վերաբերմունքի մասին։
Շիշոու
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիշոու (ճապ.՝ 師匠, shishou[13]) – Շատ նման է «սենսեյ»–ին, բայց վերաբերվում սահմանափակ թվով ճապոնական ազգային արհեստներում և արվեստներում (ներառյալ մարտական արվեստները) հմտացած անձանց։ Դա առանձին օգտագործվող բառ է , որը սովորաբար թարգմանվում է որպես «վարպետ» և արտահայտում է հարգանքի գերադրական աստիճան խոսակցի հանդեպ։
Հակասե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակասե (ճապ.՝ はかせ, hakase[14]) - Օգտագործվում է բարձր մասնագիտական փորձագիտություն ունեցող անձանց դիմելիս։ Տեխնիկապես այն նշանակում է «դոկտոր», բայց պրակտիկորեն ավելի շատ համապատասխանում է «պրոֆեսոր» կոչմանը։ Այս դիմելաձևը օգտագործելու հստակ կանոններ չկան, և ճիշտ ժամանակն և տեղը որոշվում են զրուցակիցների անձնական նախընտրություններից ելնելով։
Արքայական և պաշտոնական դիմելաձևեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեյկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեյկա (ճապ.՝ へいか, heika[15]) – կցվում է կայսերական տիտղոսի վերջում։ Նշանակությամբ մոտիկ է «Մեծություն» դիմելաձևին։ Օրինակ՝ Tennō heika (ճապ.՝ 天皇陛下)- ն նշանակում է «Նորին Մեծություն, Կայսրը», իսկ Joō heika (ճապ.՝ 女王陛下)-ն ` «Նորին Մեծություն, Կայսրուհին»։ Հեյկան ինքն իրենով կարող է օգտագործվել միապետին անմիջականորեն դիմելու համար, ինչպես «Ձերդ Մեծություն»–ը[16]։
Դենկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դենկա (ճապ.՝ でんか, denka[17]) – կցվում է միապետական տիտղոսի վերջում։ Նշանակությամբ մոտիկ է «Բարձրություն» դիմելաձևին։ Օրինակ ՝ Suwēden Ōkoku Bikutoria Kōtaishi denka (ճապ.՝ スウェーデン王国 ビクトリア皇太子殿下)- ն նշանակում է «Նորին Արքայական Բարձրություն, Շվեդիայի Թագավորության Արաքայադուստր Վիկտորիան»։
Կակա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կակա (ճապ.՝ かっか, kakka[18]) – նշանակում է «Ձերդ Պայծառափայլություն» և օգտագործվում է երկրի ղեկավարներին և դեսպաններին դիմելու համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարգալից դիմելու ձևերը ճապոներենում
- ↑ սան վերջածանցը, Վիքիբառարան
- ↑ սամա, Վիքիբառարան
- ↑ Ամենը ինչ պետք է իմանալ ճապոներենում հարագլից դիմելաձևրի մասին
- ↑ Դոնո, Վիքիբառարան
- ↑ կուն վերջածանցը, Վիքիբառարան
- ↑ չան, Վիքիբառարան
- ↑ չին, Վիքիբառարան
- ↑ տան, Վիքիբառարան
- ↑ սենփայ, Վիքիբառարան
- ↑ կոհայ, Վիքիբառարան
- ↑ սենսեյ, Վիքիբառարան
- ↑ ճապոնական դպրոցական բառարան
- ↑ հակասե, Վիքիբառարան
- ↑ հեյկա, Վիքիբառարան
- ↑ Որո՞նք է սան, սամա, կուն և չանի միջև տարբերությւոնները
- ↑ դենկա, Վիքիբառարան
- ↑ կակա, Վիքիբառարան
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- How to use Japanese suffixes
- Stason.org
- Japanese Dictionary with Hiragana, Katakana and Kanji virtual keyboards Արխիվացված 2012-01-19 Wayback Machine
|