Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան
Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան | |
---|---|
2016 թվականին լույս տեսած երկի աշխարհաբար թարգմանության շապիկը | |
Հեղինակ | Սարգիս արք. Ջալալեանց |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | Ուղեգրություն |
Բնօրինակ լեզու | գրաբար |
Էջեր | 696 |
Խմբագիր | Գարեգին Էվոյան |
Նկարազարդող | Աշոտ Դալլաքյան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակման տարեթիվ | Մաս ա 1842 Մաս բ 1858 |
Հրատարակում հայերեն | 2016 |
Թարգմանիչ | Սամվել Գրիգորյան (այբբենագետ) |
ԳՄՍՀ | 978-9939-821-19-1 |
ՀՏԴ | 94 (479.25) |
ԳՄԴ | 63.3(5Հ) |
«Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան» («Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան»), Սարգիս արք. Ջալալյանցի ուղեգրության ժանրին պատկանող երկ, որը արժեքավոր և հարուստ նյութեր է պարունակում հայկական վանքերի պատմության, տեղադրության, ինչպես նաև հայ ազգագրության վերաբերյալ։
Հրատարակություն և թարգմանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարգիս արք. Ջալալյանցի «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան» ուղեգրությունը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասը հրատարակվել է 1842 թվականին Թիֆլիսում[1], իսկ երկրորդ մասը՝ 1858 թվականին[2]։
2016 թվականին մեկ հատորով լույս է տեսել սույն աշխատության արևելահայերեն թարգմանությունը՝ Սամվել Գրիգորյանի աշխատասիրությամբ[3]։
Գիտական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած նրան, որ սույն աշխատասիրությունը գրվել և լույս է տեսել ավելի քան մեկուկես դար առաջ, սակայն ինչպես նշում է պատմաբան Համլետ Դավթյանը.- Սույն աշխատությունն այսօր էլ կարող է ծառայել եւ օգտակար լինել, քանզի պահպանում է իր գիտական, ճանաչողական, դաստիարակչական եւ քաղաքական նշանակությունը։
Դա պայմանավորված է նաև նրանով, որ 20-րդ դարասկզբից Թուրքիայի և Ադրբեջանի վարած հայկական ճարտարապետական հուշարձանների հետևողական ոչնչացման քաղաքականության հետևանքով՝ բազմաթիվ հայկական վանքերից և եկեղեցիներից անգամ հետք չի մնացել (Մեծ Հայքի Արցախ, Ուտիք, Փայտակարան, Գարդմանք աշխարհներ), և միայն «Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան» ուղեգրության շնորհիվ է, որ կարելի է հայկական ոչնչացված որոշ վանքերի տեղագրության, պատմության, նրանց շուրջ հյուսված ժողովրդական ավանդությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալ։
Տեր Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցի «Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան» երկհատոր ուղեգրությունը, բացի ի Մեծն Հայաստան ճանապարհորդություն լինելուց, նաև ճանապարհորդություն է հայ մարդու հոգու ու մտքի ներքին աշխարհով և այս առումով այն երկու ուղղվածություն ունի, մեկը` խորագրային, որ ընթերցողի ուղևորությունն է Երկիր Հայրենիով, և մյուսը` Հայաստան երկրի ուղևորությունն է հայ մարդու հոգու լեռնաշխարհով։ - Սամուէլ Գրիգորեան[4]
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սարգիս վրդ. Ջալալեանց, Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան, Մաս Ա, Տփղիս, 1842։
- ↑ Սարգիս արք. Ջալալեանց, Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան, Մաս Բ, Տփղիս, 1858։
- ↑ Սարգիս արք. Ջալալյանց, Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան,Մաս Ա և Բ, աշխ. Սամվել Գրիգորյանի, Երևան, 2016։
- ↑ Սարգիս արք. Ջալալյանց, Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան, Երևան, 2016, էջ 19։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը] Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |