Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան
Սարգիս Ջալալյանց ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ Ի ՄԵԾՆ ՀԱՅԱՍՏԱՆ (2016).jpg
2016 թվականին լույս տեսած երկի աշխարհաբար թարգմանության շապիկը
ՀեղինակՍարգիս արք. Ջալալեանց
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՈւղեգրություն
Բնօրինակ լեզուգրաբար
Էջեր696
ԽմբագիրԳարեգին Էվոյան
ՆկարազարդողԱշոտ Դալլաքյան
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակման տարեթիվՄաս ա 1842 Մաս բ 1858
Հրատարակում հայերեն2016
ԹարգմանիչՍամվել Գրիգորյան (այբբենագետ)
ԳՄՍՀ978-9939-821-19-1
ՀՏԴ94 (479.25)
ԳՄԴ63.3(5Հ)

«Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան» («Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան»), Սարգիս արք. Ջալալյանցի ուղեգրության ժանրին պատկանող երկ, որը արժեքավոր և հարուստ նյութեր է պարունակում հայկական վանքերի պատմության, տեղադրության, ինչպես նաև հայ ազգագրության վերաբերյալ։

Հրատարակություն և թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս արք. Ջալալյանցի «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան» ուղեգրությունը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասը հրատարակվել է 1842 թվականին Թիֆլիսում[1], իսկ երկրորդ մասը՝ 1858 թվականին[2]։

2016 թվականին մեկ հատորով լույս է տեսել սույն աշխատության արևելահայերեն թարգմանությունը՝ Սամվել Գրիգորյանի աշխատասիրությամբ[3]։

Գիտական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ սույն աշխատասիրությունը գրվել և լույս է տեսել ավելի քան մեկուկես դար առաջ, սակայն ինչպես նշում է պատմաբան Համլետ Դավթյանը.- Սույն աշխատությունն այսօր էլ կարող է ծառայել եւ օգտակար լինել, քանզի պահպանում է իր գիտական, ճանաչողական, դաստիարակչական եւ քաղաքական նշանակությունը։

Դա պայմանավորված է նաև նրանով, որ 20-րդ դարասկզբից Թուրքիայի և Ադրբեջանի վարած հայկական ճարտարապետական հուշարձանների հետևողական ոչնչացման քաղաքականության հետևանքով՝ բազմաթիվ հայկական վանքերից և եկեղեցիներից անգամ հետք չի մնացել (Մեծ Հայքի Արցախ, Ուտիք, Փայտակարան, Գարդմանք աշխարհներ), և միայն «Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան» ուղեգրության շնորհիվ է, որ կարելի է հայկական ոչնչացված որոշ վանքերի տեղագրության, պատմության, նրանց շուրջ հյուսված ժողովրդական ավանդությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալ։

Aquote1.png Տեր Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցի «Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան» երկհատոր ուղեգրությունը, բացի ի Մեծն Հայաստան ճանապարհորդություն լինելուց, նաև ճանապարհորդություն է հայ մարդու հոգու ու մտքի ներքին աշխարհով և այս առումով այն երկու ուղղվածություն ունի, մեկը` խորագրային, որ ընթերցողի ուղևորությունն է Երկիր Հայրենիով, և մյուսը` Հայաստան երկրի ուղևորությունն է հայ մարդու հոգու լեռնաշխարհով։
- Սամուէլ Գրիգորեան[4]
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սարգիս վրդ. Ջալալեանց, Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան, Մաս Ա, Տփղիս, 1842։
  2. Սարգիս արք. Ջալալեանց, Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան, Մաս Բ, Տփղիս, 1858։
  3. Սարգիս արք. Ջալալյանց, Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան,Մաս Ա և Բ, աշխ. Սամվել Գրիգորյանի, Երևան, 2016։
  4. Սարգիս արք. Ջալալյանց, Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան, Երևան, 2016, էջ 19։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]