Ճակատագիր: Վինքս սագա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ճակատագիր։ Վինքս սագա
Fate: The Winx Saga
ԺանրՊատանեկան դրամա
ՍտեղծողԻջինիո Սթրաֆի
ԵրկիրԻտալիա
Մեծ Բրիտանիա
ՀիմքՎինքս Քլաբ
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորԼիզա Ջեյմս Լարսոն
Հաննա Քուին[1]
Գլխավոր
դերերում
  • Էբիգեյլ Քոուեն
  • Դենի Գրիֆին
  • Հաննա վան դեր Ուեսթհյուսեր
  • Էլիշա Էփլբաում
  • Ֆրեդի Թորփ
  • Փրեցիոուս Մուստաֆա[2]
  • Սեդի Սովերալ
  • Էլիոթ Սալտ
  • Թեո Գրահամ
  • Ջեյքով Դուդման
ՊրոդյուսերՋոն Ֆին
Գործադիր պրոդյուսերԻջինիո Սթրաֆի
Ջուդի Քանիհան
Բրայան Յանգ
Քրիս Թայքեր
Նկարահանման վայրԻռլանդիա
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ6
Էկրաններին էհունվարի 22, 2021-ից
ՀեռուստաալիքNetflix
ԸնկերությունRainbow S.p.A. (ViacomCBS)
Archery Pictures[3]
ԴիստրիբյուտորRainbow S.p.A. (ViacomCBS)

Ճակատագիր։ Վինքս սագա (անգլ.՝ Fate: The Winx Saga), պատանեկան դրամա, ստեղծված՝ Նիկելոդեոնի Վինքս Քլաբ անիմացիոն սերիալի հիման վրա[1], սցենարի հեղինակն է Իջինիո Սթրաֆին։ Պրոդյուսերավորումը կատարել է Rainbow ստուդիան՝ Սթրաֆիի և ViacomCBS-ի համապրոդյուսերավորմամբ։ Իջինիո Սթրաֆին եղել է նաև գործադիր պրոդյուսեր և շոուրաներ՝ Բրայան Յանգի, Ջուդի Քանիհանի և Քրիս Թայքերի հետ։ Թայքերի ընկերությունը՝ Archery Pictures-ը նույնպես զբաղվել է արտադրությամբ[3]։ Հեռուստասերիալի պրեմիերան նշանակված է Նեթֆլիքսով՝ 2020 թվականին[4]։

Իջինիո Սթրաֆին ծրագրել էր ստեղծել «Winx Club»-ի մասին հեռուստասերիալ՝ դեռևս 2011 թվականից[5]։ Մինչ պրոդյուսերավորումը սկսելը, Սթրաֆին փորձարկումներ է կատարել հեռուստատեսությունում և որպես պրոդյուսեր աշխատել է Նիկելոդեոնի Ակումբ 57 հեռուստասերիալում[6]։ «Ճակատագիր»-ի նկարահանումներն սկսվել են Իռլանդիայում՝ 2019 թվականի սեպտեմբերին։

Սթրաֆիի խոսքերով, հեռուստասերիալը՝ մուլտֆիլմի հասուն երկպագուների համար է[6]։ 2019 թվականին կայացած հարցազրույցում, նա բնութագրել է հեռուստասերիալն ասելով. «Հեռուստասերիալն ավելի սրընթաց և մռայլ է, քան կարող եք պատկերացնել»[6]։ Հեռուստասերիալի ստեղծմանը մասնակցել են նաև Լիզա Ջեյմս Լարսոնը և Հաննա Քուինը[1][7]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախարդական զուգահեռ աշխարհում թաքնված Ալֆեա քոլեջում՝ հազարավոր տարիների ընթացքում ուսանողներին սովորեցնում են կախարդանք, բայց այդ ողջ ընթացքում նրանք չեն հանդիպել այնպիսի աշակերտի՝ ինչպիսին Բլումն է։ Նա մեծացել է մարդկանց աշխարհում և շատ համառ, բարի... և վտանգավոր է։ Նա ունի այնպիսի ուժեր, որոնք կարող են վերացնել կամ փրկել երկու աշխարհները։ Ուժերը վերահսկելու համար՝ նա պետք է կառավարի իր զգացմունքները։ Նա պատանի է և պարզ չէ, թե որքան դժվար կարող է դա լինել։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էբիգեյլ Քոուեն - Բլում
  • Դենի Գրիֆին - Սքայ
  • Հաննա վան դեր Ուեսթհյուսեր - Ստելլա
  • Էլիշա Էփլբաում - Մուզա
  • Ֆրեդի Թորփ - Ռեյվեն
  • Փրեցիոուս Մուստաֆա - Աիշա
  • Սեդի Սովերալ - Բեատրիքս
  • Էլիոթ Սալտ - Թերրա
  • Թեո Գրահամ - Դեյն
  • Ջեյքով Դուդման - Սեմ
  • Էվա Բիրթիսթլ - Վանեսա, Բլումի խորթ մայրը
  • Ջոշ Քոուդերի - Մայք, Բլումի խորթ հայրը

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Screen International-ին տրված հարցազրույցի ժամանակ Իջինիո Սթրաֆին առաջին անգամ ասել է, որ հույս ունի «Winx Club»-ի մասին հեռուստասերիալ ստեղծելու մասին[5]։ 2013 թվականին կայացած Ischia Global Fest-ի ժամանակ՝ Սթրաֆին հաստատել է, որ շարունակում է ծրագրեր մշակել. «Վինքսի մասին, մաշկից և արյունից ստեղծված հեռուստասերիալի մասին, որում կխաղան իրական դերասաններ։ Վաղ, թե ուշ այն իրական է դառնալու»[8]։ Միևնույն ժամանակ, Սթրաֆին աշխատել է անիմացիոն արտադրության վրա, այդպիսով իր ուշադրությունը կենտրոնացնելով հեռուստասերիալի ստեղծման վրա՝ հաջորդ տարիների ընթացքում[6]։ Ակումբ 57 հեռուստասերիալում պրոդյուսերական աշխատանքներ կատարելուց հետո[6], 2018 թվականի մարտին Սթրաֆին հայտարարել է «Վինքս Քլաբի» վերաբերյալ՝ պատանեկան հեռուստասերիալ արտադրության մասին[9]։

Քասթինգն սկսվել է 2019 թվականի օգոստոսին[10][11]։ Հեռուստասերիալի նկարահանումներն սկսվել են Իռլանդիայի Ուիքլոու քաղաքում՝ 2019 թվականի սեպտեմբերին[12]։ Բրայան Յանգը հանդես է եկել որպես հեռուստասերիալի շոուրաններ[12], իսկ որպես գործադիր պրոդյուսերներ հանդես են եկել Ջուդի Քոունիհանը, Քրիս Թայքերը և Իջինիո Սթրաֆին[13]։ Լիզա Ջեյմս Լարսոնը և Հաննա Քուինը հանդես են եկել որպես հեռուստասերիալի սցենարիստներ[1][12]։ Առաջին եթերաշրջանի նկարահանումների վայրը՝ Ashford Studios-ն է, որտեղ նկարահանվել է նաև «Վիկինգներ» հեռուստասերիալը[14]։ Գլխավոր դերի՝ Բլումի դերակատարման համար ընտրվել է Էբիգեյլ Քոուենը[13]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Cook Laurence (14 October 2019)։ «Fate: The Winx Saga»։ Backstage 
  2. «Netflix young-adult series begins filming in Wicklow»։ Irish Examiner։ 17 September 2019 
  3. 3,0 3,1 Lloyd Brian (17 September 2019)։ «Netflix's latest TV series, 'Fate: The Winx Saga', is now filming in Ireland»։ Entertainment.ie 
  4. «Netflix announce Vikings spin-off series which will be filmed in Ashford, Co. Wicklow»։ Irish Mirror։ նոյեմբերի 20, 2019։ Վերցված է հունվարի 7, 2020 
  5. 5,0 5,1 Goodridge Mike (մայիսի 13, 2011)։ «Paramount strikes deal for Rainbow's Not Born To Be Gladiators»։ Screen International 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «TV Kids: Iginio Straffi»։ Worldscreen։ մայիսի 22, 2019 
  7. «Live-Action ‘Winx Club’ Series In Pre-Production At Netflix, Brian Young Set As Showrunner (EXCLUSIVE)»։ հուլիսի 31, 2019 
  8. «Il papà delle Winx»։ Il Giornale di Vicenza (Italian)։ հուլիսի 22, 2013 
  9. Petski Denise (մարտի 14, 2018)։ «"Winx Club": Netflix Adapting Italian Animated Franchise As YA Series»։ Deadline Hollywood։ Վերցված է մայիսի 11, 2018 
  10. Kinsella Rudi (օգոստոսի 15, 2019)։ «There's an open casting call for young adults and teenagers to appear in a new Netflix series»։ Joe 
  11. Doyle Liam (օգոստոսի 14, 2019)։ «Open casting call for new fantasy Netflix series»։ Wicklow News։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-14-ին։ Վերցված է 2020-03-14 
  12. 12,0 12,1 12,2 «Netflix young adult series Fate: The Winx Saga begins filming in Ireland»։ RTÉ։ սեպտեմբերի 17, 2019 
  13. 13,0 13,1 Petski Denise (սեպտեմբերի 17, 2019)։ «‘Fate: The Winx Saga’: Abigail Cowen To Lead Ensemble Cast Of Netflix YA Series»։ Deadline Hollywood 
  14. «On-demand giant commissions new version of TV saga made in Ashford Studios»։ Irish Times։ նոյեմբերի 19, 2019։ Վերցված է հունվարի 7, 2020