Ղևոնդ Ալիշանի անվան 95 դպրոց
Ղևոնդ Ալիշանի անվան 95 դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1932 |
Անվանված է | Ղևոնդ Ալիշան |
Տնօրեն | Քրիստինա Պապոյան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Նուբարաշեն, 13-րդ փողոց, 1 շենք |
Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան 95 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում։ Հիմնադրվել է 1932 թվականին Պողոս Նուբարի կողմից իր իսկ հիմնադրած ավանի հայրենադարձների երեխաների համար։ Դպրոցը կառուցվել է Ալեքսանդր Թամանյանի նախագծով[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբում դպրոցն աշխատել է 2 հերթով, ունեցել է նաև երեկոյան դպրոց՝ աշխատող երիտասարդների համար։ 1964 թվականին կառուցվել է 2-րդ մասնաշենքը։
1971 թվականին Ղևոնդ Ալիշանի ծննդյան 150-ամյակի առթիվ դպրոցն անվանակոչվել է նրա անունով։ 2004 թվականին դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ և ԱՄՆ-ում ապրող դպրոցի նախկին ուսուցչուհի Քնարիկ Թաթարյանի հովանավորությամբ շենքի բակում տեղադրվել է Ղևոնդ Ալիշանի բրոնզաձույլ կիսանդրին։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ղևոնդ Ալիշանի անվան 95 դպրոց Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ