Jump to content

Ղուկաս Պալդազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղուկաս Պալդազարյան
Ծնվել է1810
Մահացել է1878
Մասնագիտությունհասարակական գործիչ

Ղուկաս Գասպարի Պալդազարյան (Պալթազարյան) (1810, Զմյուռնիա - 1878, Զմյուռնիա), հայ հրապարակախոս, հասարակական գործիչ։

Ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է ծննդավայրի Մեսրոպյան վարժարանում։ 1840 թվականին Զմյուռնիայում հիմնադրել է աշխարհաբար «Արշալույս Արարատյան» շաբաթաթերթը, որի խմբագիրն է էղել մինչև իր մահը։

Լուսաբանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսաբանել է Զմյուռնիայի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Ռուսաստանի և այլ հայկական գաղթավայրերի հասարակական-մշակութային կյանքը, հրատարակել վավերագրեր, գրական ստեղծագործություններ, մշակել լրագրական նոր (աշխարհաբար) լեզու և ոճ։ Անդրադարձել է նաև ազգայնական կյանքին, ժողովրդի առօրյային և կենցաղին, ազգապահպանությանը, հայոց լեզվի և լուսավորության զարգացման խնդիրներին։

1844 թվականին հիմնել է սեփական տպարան և վաճառատուն։ Եղել է Մեսրոպյան և Սարգսյան (հետագայում՝ Հռիփսիմյան) վարժարանների տեսուչ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 82