Ղափան (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ղափան
Տեսակթերթ
Լեզուհայերեն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան

Ղափան (երկօրյա թերթ), ՀԿԿ Ղափանի շրջանային կոմիտեի և ժողովրդական դեպուտատների Ղափանի շրջանային ու քաղաքային սովետների օրգան։ Լույս է տեսնում 1930 թվականից, Ղափանում (1930-1935 թվականներին՝ «Պայքար պղնձի համար», 1936-1941 թվականներին, 1946-1979 թթ.-ին՝ «Պղնձի համար», 1979 թվականից՝ «Ղափան»)։ Լուսաբանում է շրջանի ու քաղաքի աշխատավորության, կուսակցական, արհմիութենական և կոմերիտական կազմակերպությունների գործունեությունը տնտեսական ու կուլտուրական շինարարության մեջ, հասարակական կյանքի բոլոր բնագավառներում։ Ուշադրության կենտրոնում է պահում արդյունաբերական ձեռնարկությունների, կոլտնտեսությունների ու սովետական տնտեսությունների աշխատանքները, սոցիալիստական մրցության, արտադրանքի որակի բարելավման հարցերը։ «Ղափան» թերթը տեղեկություններ է հաղորդում նաև ԽՍՀՄ, Հայկական ԽՍՀ և արտասահմանյան երկրներում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ, ծանոթացնում քաղաքի ու շրջանի մշակութային, մարզական կյանքին, տալիս գրական էջեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 34 CC-BY-SA-icon-80x15.png