Ղարաբաղյան ոչխար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ղարաբաղյան ոչխար

Ղարաբաղյան ոչխար, տեղական կոպտաբուրդ, մսաբրդատու ոչխարի ցեղ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է հնագույն ժամանակներում՝ Ղարաբաղում։ Իրանը կարճ է, կրծքավանդակը` խոր, հիմնականում անեղջյուր են կամ ունեն փոքր եղջյուրներ, կարճ ականջներ (հաճախ՝ առանց ականջների), երկար, կրկնակի կորացած, ճարպային (ամբողջ երկարությամբ, բացի վերջին ողերից) պոչ։ Խոյերի կենդանի զանգվածը 75–85 կգ է, մաքիներինը՝ 50–55 կգ։ Բուրդը ցածրորակ է՝ բաղկացած կոպիտ քստամազից, անցողիկ մազից, աղվամազից և մեծ քանակության մահացած մազերից։ Գույնը՝ հիմնականում սպիտակ, հանդիպում են նաև սև, սևագորշ, շեկ տիպերը։ Խոյերի բրդատվությունը՝ 3,2–3,6 կգ, մաքիներինը՝ 2,5–2,8 կգ։ Լավ արոտաբտվում են։ Սպանդային ելքը՝ 56%։ Կաթնատվությունը՝ 30–50 կգ։ Բուծվում է Արցախում, Սյունիքի մարզում (Գորիսի և Կապանի տարածաշրջաններում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։