Ղարաբաղյան ոչխարի ցեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ղարաբաղյան ոչխարի ցեղ, կաթնամսաբրդատու, կիսակոպտաբուրդ ցեղ։

Հանդիպում է ԼՂՀ-ում և ՀՀ Սյունիքի մարզում։ Մաքիների միջին կենդանի զանգվածը 45-50 կգ է, արուներինը՝ 55-70 կգ. Մնդավի միջին բարձրությունը 55-60 սմ է, իրանի երկարությունը՝ 50-70 սմ. Կաթնատվությունը 40-140 կգ է։ Մազածածկն սպիտակ է՝ տարբեր երանգներով, երբեմն հանդիպում են սև և մոխրագույն առանձնյակներ։ 2 խուզից ստացվում է 2-2,5 կգ բուրդ։ Ցեղի առանձնահատկություններից են ճարպապոչի (զանգվածը՝ 3 կգ, երկթևությունը, դրա կենտրոնում կարճ պոչի առկայությունը և ականջների տարաձևությունը (կարճ, երկար և գրեթե անականջ)։

Այժմ մաքրացեղ վիճակում գրեթե չի պահպանվել։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։