Ղազիմահմեդ Աղասիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղազիմահմեդ Աղասիև
Դիմանկար
Ծնվել է1882
ԾննդավայրԱխտի (գյուղ, Աղտինսկի շրջան), Աղտինսկի շրջան
Մահացել էսեպտեմբերի 19, 1918(1918-09-19)[1]
Մահվան վայրԿասումկենտ (գյուղ, Սուլեյման-Ստալսկի շրջան), Kyurinsky Okrug, Դաղստանի մարզ, ՌԽՖՍՀ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
 Gasi Mohammed Aghasiyev Վիքիպահեստում

Ղազիմահմեդ Աղասի օղլի Աղասիև (1882-1918), ադրբեջանցի բոլշևիկյան գործիչ, Բաքվի նավթարդյունաբերական բանվորների միության ղեկավարներից։ ՌԿ(բ)Կ անդամ 1904 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականին մասնակցել է «Ֆարուք» խմբակի ստեղծմանը։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո պրոպագանդիստական աշխատանքներ է կատարել ադրբեջանցի և դաղստանցի բանվորների շրջանում՝ համախմբելով նրանց բոլշևիկների շուրջը։

1918 թվականի մարտին ակտիվորեն մասնակցել է Բաքվում հակաբոլշևիկյան շարժման դեմ հարձակմանը։ Բաքվի ժողկոմսովետի կողմից նշանակվել է Դերբենդ քաղաքի և Հարավային Դաղստանի արտակարգ կոմիսար։ Սպանվել է հոկտեմբերին՝ մուսավաթականների կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Агасиев Кази Магомед // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 1. — С. 175.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 247