Ղազար Հակոբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ղազար Հակոբյան | |
---|---|
Ծննդավայր | Երևան |
Կրթություն | Ռուսաստանի Կ. Է. Ցիոլկովսկու անվան պետական տեխնոլոգիական համալսարան (2005) |
Մասնագիտություն | հասարակական գործիչ և տնտեսագետ |
Ղազար Հակոբյան (ծնվ.՝ սեպտեմբերի 24, Երևան), հայ տնտեսագետ, հասարակական գործիչ։ Street Workout Armenia կազմակերպության համահիմնադիր և Run Armenia կազմակերպության հիմնադիր[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է սեպտեմբերի 24-ին Երևանում։ Մանկության մի հատվածն անցել է Երևանում, մյուսը՝ Ավշար գյուղում, Արարատի մարզ։ 13 տարեկան հասակում ընտանիքով տեղափոխվել է Դոբրոպոլյե, Ուկրաինա, ապա՝ Մոսկվա, Ռուսաստան։ Մոսկվայում մասնակցելով RepatArmenia կազմակերպության դասընթացին, որոշել է հայրենադարձվել Հայաստան։ 2014 թվականին ընտանիքով հայրենադարձվել է Հայաստան։
- 2000 թվականին ավարտել է Մոսկվայի թիվ 197 միջնակարգ դպրոցը։
- 2000-2005 թվականներին սովորել և ավարտել է Կ. Է. Ցիոլկովսկու անվան ռուսական պետական տեխնոլոգիական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, Մոսկվա։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանը ավարտելուց հետո աշխատել է ֆիտնեսի բնագավառում, դառնալով պարի ակումբի ղեկավար, ապա՝ Ֆիտնեսի ակադեմիայի մեթոդիստ։
- 2011-2013, աշխատել է մի շարք կազմակերպություններում։
- 2014 թվականից, համահիմնադրել և աշխատում է Street Workout Armenia կազմակերպությունում[2][3]։
- 2015 թվականից, հիմնադրել և աշխատում է Run Armenia կազմակերպությունում
- 2015 թվականից, համահիմնադրել և աշխատում է Wonderice կազմակերպությունում։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Դուք հրավիրված եք բացօթյա անվճար ֆիթնես դասընթացների
- ↑ «Ղազար Հակոբյան. Street Workout–ում Վրաստանն ու Ադրբեջանը մեզ օրինակ են համարում (Տեսանյութ)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Հայաստանում փողոցային մարզումների մշակույթ է ձևավորվում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.