Ղազարոս Աղայանի տուն-թանգարան
Արտաքին տեսք
Ղազարոս Աղայանի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Խաչեն[1] |
Հիմնադրվել է | 1965[1] |
![]() | |
![]() |
Ղազարոս Աղայանի տուն-թանգարան, Ղազարոս Աղայանի տուն թանգարանն է, գրողի ծննդավայրում (Խաչեն գյուղ, Վրաստան)։ Գործում է 1965 թվականից։ Երկրորդ հարկի երեք սենյակներում ցուցադրված են գրողի անձնական և տնային գործածության իրերը, երկերի հրատարակությունները, ժամանակակիցների ու հարազատների լուսանկարները, իսկ առաջին հարկում գրադարանն է։ Թանգարանում պահվում է Աղայանի կահույքի մի մասը։
Տուն-թանգարանը երկհարկանի շինություն է, որտեղ կյանքի վերջին տարիներն է ապրել և ստեղծագործել գրողը։ Թանգարանի շենքի կողքին Աղայանի պապենական տան պահպանված մի պատը և նկուղն են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 244)։ ![]() |