Ղազախական մանրաբլուրներ

Ղազախական մանրաբլուրներ կամ կենտրոնաղազախական մանրաբլուրներ, Տուրգայան սարավանդից մինչև Ալթայ ձգվող ընդարձակ հարթավայրա-բարձրավայրային տարածություն Ղազախստանում։
Երկարությունը մոտ 1200 կմ է, լայնությունը՝ մինչև 900 կմ, ռելիեֆը բլուրների, բլրաթմբերի և գոգավորությունների ամբողջություն է (հարաբերական բարձրությունը՝ 30 - 100 մ)։ Առանձին լեռնային զանգվածներով՝ Ուլուտաու (1133 մ), Կոկչետավի (Սինյուխա լեռ, 947 մ), Կարկարալինյան (Ակսորան լեռ, 1565 մ) և Չինգիզտաուփ (1077 մ)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման խիստ ցամաքային է, չոր, հունվարի միջին ջերմաստիճանը՝ - 14°C-ից մինչև - 18 °C, ամենացածրը՝ մինչև - 40 C, հուլիսինը՝ 20 - 24 °C, երբեմն՝ 35 °C։ Տարեկան տեղումները 200 մմ են, լեռնային մասերում՝ 370 մմ։
Գետեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետերը՝ Իշիմ, Նուրա, Սարիսու և այլն, ունեն անկայուն ռեժիմ։
Լճեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ են մանր լճերը, ամենամեծը Թենգիզ աղի ծանծաղ լիճն է։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղազախական մանրաբլուրներ հարուստ են ածխի (Կարագանդա, Էկիբաստուզ), երկաթի (Ատասու), պղնձի (Զեզկազգան, Կոունրադ) և այլն հանքերով։
Ղազախական մանրաբլուրների հյուսիսում շյուղախոտափետրախոտային տափաստաններ են (մասամբ՝ մշակված), կենտրոնական մասում՝ չոր տափաստաններ, հարավում՝ քարքարոտ կիսաանապատներ, անապատային բուսականության առանձին տեղամասերով։ Խոպանն օգտագործվում է որպես արոտավայր։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |