Ձևավոր չմուշկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ձևավոր չմուշկներ
IMG-20191028-WA0015.jpg
ՏեսակՉմուշկներ և սպորտային գույք
Figure skates Վիքիպահեստում
Չմուշկներ գեղասահքի համար

Ձևավոր չմուշկներ, չմուշկներ գեղասահքի համար։ Նրանց տարբերակիչ առանձնահատկությունը չմուշկի շեղբի առջևի մասում կարճ շարքով ատամիկների առկայությունն է, որոնք անհրաժեշտ են գեղասահքի որոշ էլեմենտներ կատարելու համար` քայլեր, պտույտներ և թռիչքներ։ Ձևավոր չմուշկների շեղբը դուրս է գալիս կրունկի հետևից՝ մոտավորապես 3 սմ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չմուշկները հայտնաբերվել են հարյուրավոր տարիներ առաջ[1], «ձևավոր» տերմինը հայտնվել է 19-րդ դարում` իբրև գեղասահքի աճող ժողովրդականության արձագանք, և ժամանակագրությամբ համընկել է աշխարհի առաջին առաջնությունների անցկացման հետ։ Այդ ժամանակ ելույթի պարտադիր մասը եղել են այսպես կոչված «պարտադիր պատկերաձևեր», որոնք չեղյալ են հայտարարվել միայն 1990-ական թվականներին[2]։ Գեղասահքը կայանում էր սառույցի վրա դժվարագույն պատկերներ գծելու և դրա հետ մեկտեղ գեղեցիկ դիրք պահելու ունակության վրա[3]։ 19-րդ դարի կեսերին չմուշկի շեղբը դարձավ ավելի երկար և ավելի կլորավուն, սկսեցին պատրաստել պողպատե չմուշկներ՝ կատարելագործելով նաև նրանց ամրացումը կոշիկին՝ մինչև որ սկսեցին կոշիկի վրա ամրացնել շատ ամուր[4]։

Կոշիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղասահքի կոշիկները, ավանդույթի համաձայն, պատրաստում են ձեռքով, կաշվից։ Դիզայնը զգալի փոփոխությունների է ենթարկվել 20-րդ դարի ընթացքում։ 1920-ական և 1930-ական թվականների մարզիկները կրում էին առաձգական կոշիկներ՝ բարձր ճիտքերով։ Այժմ համարվում է, որ ճիտքը պետք է 8-9 սանտիմետր բարձր լինի կոճից[5], իսկ կոշիկը ոտքի վրա պետք է նստի ձիգ և այն ֆիքսի շատ ամուր[6]։ Կրունկը լինում է տարբեր բարձրության, օրինակ՝ մարզիկները, որոնք ելույթ են ունենում սառույցի վրա, պարերի մեջ նախընտրում են բարձր կրունկը, քանի որ այն թույլ է տալիս ավելի լավ կառավարել ուղղության փոփոխությունը։ Ավանդույթի համաձայն՝ գեղասահորդները սահում են սև գույնի կոշիկներով, իսկ գեղասահորդուհիները` սպիտակ և մարմնագույն, չնայած այլ գույներ ևս թույլատրված են[5]։

Շեղբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատամիկները շեղբի առջևի մասում և դրա ամրացումը կոշիկին:

Շեղբը պատրաստվում է որակյալ քրոմապատ պողպատից։ Թրծումն իրականացվում է այնպես, որ առավելագույն կարծրություն ունենան չմուշկի սահակողը և շեղբի կողմնային մակերեսների ստորին մասը, մինչդեռ մնացած մասը մնում է ոչ այնքան պինդ։ Սա թույլ է տալիս չմուշկին պահել առաձգականությունը[7]։ Թանկ մոդելները հագեցած են շարժական սահակողերով, քանի որ կոշիկի մարմինը չի մաշվում այնպես ինտենսիվ, ինչպես նրա շեղբը[6]։ Մենասահքի համար նախատեսված չմուշկի շեղբը ունի մոտ 4 մմ հաստություն, պարայինը՝ մոտ 2,5 մմ։ Ձևավոր չմուշկների շեղբը, որպես կանոն, սրում են 11-15 մմ շառավղով, իսկ պարայինը՝ 9-ից մինչև 13։ Ակոսագիծը ստեղծում է երկու այսպես կոչված «կող»՝ ներքին և արտաքին։ Նրանք մեծ նշանակություն են ունենում գեղասահորդների համար (առանց նրանց՝ չմուշկի շեղբը կընկնի կողքի վրա. գեղասահորդը չի կարողանա լավ հրվել և ճիշտ պահպանել հավասարակշռությունը), ուստի չմուշկներ սրելը ոչ այնքան կայանում է շեղբի կողմերը սրելու մեջ, այլ վերականգնել ակոսիկը, որը պարապմունքների ընթացքում հարթանում է[5]։ Առջևի մասը ունի մի քանի սուր ատամիկներ, որոնք նույնպես անհրաժեշտ են տարբեր շարժումներ կատարելու դեպքում՝ պտույտ, քայլեր և թռիչքներ։ Նաև մեծ նշանակություն ունի շեղբի կորության շառավիղը, որը չափվում է չմուշկի հետևի մասի ավելի «դիմացկուն» մասով։ Այն կարող է կազմել 7-ից մինչև 8½ ֆուտ։ Սկսնակ գեղասահորդներին խորհուրդ է տրվում կորության մեծ շառավիղ ունեցող շեղբերը։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակ Կանոնակարգի առանձնահատկությունները Կոշիկի առանձնահատկությունները Չմուշկի առանձնահատկությունները
Ազատ սահքի համար «Սովորական» ձևավոր չմուշկներ՝ նախատեսված միայնակ և զույգով սահքի համար։ Սպորտի այս տեսակների ծրագրերը լի են բազմապտույտ թռիչքներով և այլ «ակրոբատիկ» էլեմենտներով։ Կոշիկները ամենաբարձրն են ու ամենակոշտը՝ ցածր կրունկով։ Կոշտությունը տատանվում է՝ փափուկ սկսնակների համար և կոշտ եռակի թռիչքների համար։ Ամուր շեղբ երկար կրունկով և զարգացած ատամիկներով։
Զանգվածային Ժամանցային սահքի և առաջնային կրթության համար՝ հաշվի առնելով թույլ ֆիզիկական պատրաստվածությունը։ Ավելի լուրջ պարապմունքները արագորեն կվերացնեն նման չմուշկները, սակայն գեղասահորդը արդեն կատարում է գիտակցված ընտրություն սպորտային տարատեսակ մոդելների շարքում։ Նման են ազատ սահքի չմուշկներին, բայց կոշիկը ավելի փափուկ է, իսկ կողմնային հենարանը՝ ավելի թույլ։ Շեղբը բավականաչափ թույլ է, հաճախ՝ ոչ շարժական։
Մարզիչների համար Մարզիչը հազվադեպ է ընդունակ միայնակ ցատկեր կատարելուց ավելիին, բայց ստիպված է սառույցի վրա գտնվել ժամերով՝ գրեթե առանց շարժվելու։ Որոշ ընկերություններ առաջարկում են հատուկ կոշիկներ մարզիչների համար՝ ավելի տաք և հարմարավետ, քան սպորտայինները։
Պարտադիր պատկերների համար («դպրոցական») Յուրահատուկ կանոնակարգը գոյություն է ունեցել մինչև 1990-ական թվականները։ Նրանում պետք չէ ո՛չ արագություն, ո՛չ ակրոբատիկա, այլ շրջադարձերի և աղեղների ճշգրիտ կատարում։ Բացի այդ, գեղասահորդին թույլատրվում է միայն մեկ հրում՝ պատկերի որոշակի կետերում։ Փափուկ կոշիկ (հաճախ օգտագործում են հին «կոտրված» կոշիկներ)։ Կորության փոքր շառավիղ։ Հատուկ ձև ունեցող փոքր ատամիկ, որը նախատեսված է հետընթաց քայլքից ուժեղ հրման համար, կամ էլ ընդհանրապես առանց ատամիկի է։ Ակոսագիծը սովորաբար ավելի քիչ խորն է։
Պարային Քայլեր, որոնք կատարվում են բարձր արագությամբ և զուգընկերոջ հետ շատ սերտ կոնտակտի մեջ։ Ցածր ճիտքեր, բարձր կրունկ։ Երբեմն կտրում են «սովորական» չմուշկների ճիտքերը[8]։ Շատ բարակ։ Կորության փոքր շառավիղ, փոքրիկ ատամիկ, կարճ թաթ, որպեսզի զուգընկերների չմուշկները չխճճվեն։
Սինքրոն սահքի համար Սինքրոն սահքի էլեմենտները պարզ են միայնակ և զույգերով սահքի չափանիշներից, բայց կատարվում են սերտ շարքում։ Գոյություն ունեն հատուկ կոշիկներ՝ ցածր և փափուկ, քան ազատ սահքի համար նախատեսված կոշիկները։ Նախագծված է կապիչների ֆիկսացիան։ Նման են ազատ սահքի համար նախատեսված չմուշկներին, բայց կարճ թաթով են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Трофимович Тамара. (11 января 2007 года)։ «Изобретение коньков»։ РЭСПУБЛIKA։ էջեր № 246 (4183)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին։ Վերցված է 2009-03-08 
  2. Jo Ann Schneider Farris.։ «Why Is Figure Skating Called "Figure Skating?"» (անգլերեն)։ About.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին։ Վերցված է 2009-03-08 
  3. «Историческая справка»։ Rambler։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին։ Վերցված է 26.11.2008 
  4. Чайковский А. М. Глава 6 История - это будущее наоборот // Волшебная восьмерка. Документальная повесть о Н. А. Панине-Коломенкине. — М.: Физкультура и спорт, 1978. — 215 с.
  5. 5,0 5,1 5,2 Чайковская Е. А. Урок второй // Фигурное катание. — М.: Физкультура и спорт, 1986. — 127 с. — (Азбука спорта).
  6. 6,0 6,1 «Коньки фигурные - выбор и покупка»։ SportWinter.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-03-27-ին։ Վերցված է 2009-03-08 
  7. Глава 20. Инвентарь фигуриста // Фигурное катание на коньках: Учеб. для ин-тов физ. культ / Под общ. ред. А. Н. Мишина. — М.: Физкультура и спорт, 1985. — 271 с.
  8. YouTube — ‪выбор коньков/freeskating‬‏

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ГОСТ 22357-87. Коньки для фигурного катания. Общие технические условия.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]