Ձվի միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավի ձու` ամենատարածվածը խոհարարության մեջ

Ձվի միջազգային օր, ոչ պաշտոնական տոն խոհարարության մեջ այն ուտեստների սիրահարների համար, որոնց հիմնական բաղադրիչը հանդիսանում է ձուն` օմլետներ, թխվածքաճաշեր, ակնիկ կամ մխլու, պանրիկ և այլն։ Նշվում է հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը։

Պատմություն և տոնակատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցավ «Միջազգային ձվային հանձնաժողովի» (International Egg Commission) հերթական կոնֆերանսը։ Կոնֆերանսի պատվիրակները անհրաժեշտություն համարեցին ձվի և նրա խոհարարական արտադրանքների համար ստեղծել սեփական տոն։ Այդ ժամանակ էլ ընտրվեց տոնակատարության օրը` հոկտեմբերի 12-ը[1]։

«Միջազգային ձվային հանձնաժողովը» հավաստում էր, որ տասնյակ պատճառներ կան «Ձվի օրվա» տոնակատարության համար։ Այդ ժամանակվանից էլ նոր տոնը դարձավ «միջազգային»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]