Ձորիգեղի կամուրջ
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղանք | Լոռու մարզի Թեղուտ գյուղ |
Տեսակ | մշակութային արժեք և կամուրջ |
Նյութ | Սրբատաշ բազալտե |
Կառուցվել է | 17-րդ դարում |
Երկարություն | 3 մետր |
Լայնություն | 6 մետր |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ձորիգեղի կամուրջ[2], գտնվում է Լոռու մարզի Թեղուտ գյուղում, կառուցվել է 7-րդ դարում։
Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերը հաշվառվել են որպես մեկ համայնք, գյուղերի շրջակա միջավայրերում կարելիե տեսնել հնագույն և միջնադարյան հուշարձաններ, որոնք ունեն ինքնատիպ և խայտաբղետ անուներ՝ Փիջուտ, Բովեր, Բրագձոր, Բացրել, Կայծոն, Մանստև, Ձորիգեղ, Խռատանոց, Ղարաքոթուկ, Շինու խեչ, Դուքանաձոր։
Ձորիգեղի կամուրջը գտնվում է Թեղուտ գյուղից 3 կմ հյուսիս-արևելք` Գուլաբի կոչվող սարի ստորոտում, Մանստև գետակի աջափնյա անտառապատ հատվածում, ժայռեղեն նեղ ափեր ունեցող վայրում։ Քարե կամուրջը կապում է Մանստևի Սրբավայրը Ձորիգեղ կոչվող հին բնակավայրի հետ։ Կամուրջը միաթռիչք է, ունի 6 մ լայնությամբ կիսաշրջան կամարային բացվածք իսկ երթևեկելի մասը հողածածկ է` 3մ լայնությամբ։ Կամուրջը կառուցված է սրբատաշ բազալտե ոչ խոշոր քարերով։ Կամուրջն այս տեսքով մեզ է հասել 17-րդ դարի վերջնանորոգման շնորհիվ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ hushardzantest։ «ՁՈՐԻԳԵՂԻ ԿԱՄՈՒՐՋԸ»։ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (am-AM)։ Վերցված է 2021-06-14