Ձյունանուշիկը (ֆիլմ, 1968)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձյունանուշիկը
ռուս.՝ Снегурочка
Երկիր ԽՍՀՄ
Ժանրֆիլմ-հեքիաթ
ՀիմքՁյունանուշ
Թվական1968 և օգոստոսի 30, 1969
Լեզուռուսերեն
ՌեժիսորՊավել Կադոչնիկով
Սցենարի հեղինակՊավել Կադոչնիկով և Լեոնիդ Լյուբաշևսկի
ԴերակատարներԵվգենի Ժարիկով, Իրինա Գուբանովա, Բորիս Խիմիչև և Պավել Կադոչնիկով
ՕպերատորԱլեքսանդր Չիրով
ԵրաժշտությունՎլադիսլավ Կլադնիցկի
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն90 րոպե

Ձյունանուշիկը (ռուս.՝ Снегурочка), խորհրդային լիամետրաժ գունավոր գեղարվեստական ֆիլմ-հեքիաթ, որը նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում, 1968 թվականին, ըստ Ա. Ն. Օստրովսկու «Գարնանային հեքիաթներ» շարքի համանուն պիեսի։ Ռեժիսորը Պավել Կադոչնիկովն է։

Ֆիլմը նկարահանվել է Մերա գետի վրա և Ա. Ն. Օստրովսկուն պատկանող Շելիկովո կալվածքում։ Նկարահանումից հետո դեկորաացիան տեղափոխվել է Կոստրոմա[1]։

Ֆիլմը ԽՍՀՄ-ում էկրան է բարձրացել 1970 թվականին ապրիլի 28-ին[2]։ Նվիրված է Ալեքսանդր Օստրովսկու ծննդյան 150-ամյակին, ինչի մասին նշվում է ֆիլմի սկզբում։

Համառոտ բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերենդեյների գյուղում հայտնվում է մի աղջիկ, որն ուներ չտենսված գեղեցկություն, սակայն զուրկ էր զգացմունքներից։ Ձյունանուշիկին ուշադրություն էին դարձնում բոլոր երիտասարդ տղաները, սակայն նրա սիրտը սառած էր, անգամ քաղցալեզու Լելյան չէր կարողանում նրա մեջ սեր արթացնել։ Ձյունանուշիկը ժլատ էր քնքշության հարցում։

Կուպավան և Միզգիրը նշանված են, նրանք գնում են տոնակատարության` իրենց հետ հրավիրելով նաև Կուպավայի ընկերուհիներին։ Միզգիրը, տեսնելով Ձյունանուշիկին, առաջարկում է Կուպավային տոնին մասնակցել առանց իրեն։ Միզգիրը հրապարակային հայտարարում է Կուպավայի հանդեպ մարած սիրո մասին։ Անկայունության համար իրեն տրված մեղադրանքներին Միզգիրը պատասխանում է. «Ինչի՞ մասին է խոսքը։ Սրտին չես հրամայի։ Կուպավային ես սիրել եմ, իսկ հիմա սիրում եմ ուրիշին` Ձյունանուշիկին»։

Ընդհանուր հավաքի ժամանակ բերենդեյների արքան ժամանակ է սահմանում. ով կկարողանա Ձյունանուշիկին իրեն սիրահարեցնել մինչև լուսաբաց, նա էլ կդառնա նրա ամուսինը։ Աղջիկ բերենդեյները և տղա բերենդեյները նույնպես զույգեր են կազմում և գալիս արեգակի մոտ` ի ցույց արքայի և մարդկանց։ Լելն ընտրում է Կուպավային` համեմատելով նրան մյուսների հետ։

Ձյունանուշիկը խնդրում է Մայր-գարնանն իրեն աղջկական սեր տալ։ Եվ Ձյունանուշիկը սիրահարվում է Միզգիրին։ Երկուսով նրանք գնում են արևի մոտ, սակայն արևը կործանում է Ձյունանուշիկին. լուսաբացին նա հալվում է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվգենիա Ֆիլոնովա` Ձյունանուշիկ
  • Եվգենի Ժարիկով` Լել
  • Իրինա Գուբանովա` Կուպավա
  • Բորիս Խիմիչև` Միզգիր
  • Պավել Կադոչնիկով` բերենդեյների արքա
  • Սերգեյ ֆիլիպով` Բերմյատա
  • Անդրեյ Ապսոլոն` աղքատ գյուղացի Բակուլա
  • Լյուբով Մալինովսկայա` Բոբլիխա
  • Վալենտինա Պուգաչովա` Ռադուշկա
  • Վալերի Մալիշև` Բրուսիլո
  • Սվետլանա Օնուչկինա` Մալուշա
  • Գենադի Նիլով` Կուրիլկա
  • Լյուդմիլա Բեզուգլայա` Զարյանա
  • Ալբերտ Դյոմին` երեխա
  • Ստեփան Կրիլով` Մուրաշ (դերը հնչյունավորել է Եֆիմ Կոպելյանը)
  • Իգոր Բոգոլյուբով` Մուրաշի հարևանը
  • Նատալյա Կլիմովա` Գարուն
  • Պյոտր Նոկաշին` Սառնամանիք
  • Վլադիմիր Վասիլև, Յակով Գուտկին` սպասավորներ

Դրվագներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կ. Ախտիրսկի
  • Վլադիմիր Բալաշով
  • Կ. Վասիլևա
  • Գ. Դեգի
  • Է. Իվանյուկ
  • Վլադիմիր Կոստին` Միզգիրի ընկերը
  • Ռոզալիա Կոտովիչ
  • Սվետլանա Լոշինինա
  • Ա. Մերեցկի
  • Պավել Պերվուշին
  • Անատոլի Ստեփանով
  • Ալևտինա Դյոմինա
  • Վերա Տիտովա`
  • Ստանիսլավ Ֆեսյունով

Լուսագրերում նշված չեն

  • Վալենտինա Կոստինա
  • Վադիմ Մալիշև` տղա Բերենդևկա գյուղից
  • Օլգա Սմիրնովա` նավակի միջի աղջիկը
  • Բորիս Շերբակով` պատանի

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • սցենարի հեղինակներ` Դ. Դել, Պավել Կադոնչիկով
  • բեմադրություն` Պավել Կադոնչիկովի
  • գլխավոր օպերատոր` Ալեքսանդր Չիրով
  • գլխավոր նկարիչ` Ալեքսեյ Ֆեդոտով
  • ռեժիսոր` Ա. Ապսոլոն
  • կոմպոզիտոր` Վլադիսլավ Կլադնիցկի
  • հնչյունային օպերատոր` Տիգրան Սիլաև
  • օպերատոր` Վ. Մաքսիմովիչ
  • կոստյումների նկարիչ` Ն. Խոլմովա
  • դեկորատոր` Տ. Վորոնկովա
  • դիմահարդարներ` Ն. Սկվորցովա, Ն Վեսելովա
  • կոմբինացված նկարահանումներ
    • օպերատոր` Միխայիլ Շամկովիչ
    • նկարիչ` Միխայիլ Կրոտկին
  • մոնտաժող` Ի. Նովոժիլովա
  • խմբագիր` Միխայիլ Կուրաև
  • խորհրդատուներ` Դ. Մոլդավսկի, Պ. Ելչանինով
  • ռեժիսորի օգնականներ` Ա. Գուստավսոն, Ն. Ստեփանով
  • օպերատորի օգնականներ` Յու. Վորոնցով, Վ. Կապուստին, Ի. Կարդանով
  • մենակատար` Վիրգիլիուս Նորեիկա
  • դիրիժոր` Վիկտոր Ֆեդոտով
  • ֆիլմի տնօրեն` Գրիգոր Պրուսովսկի

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում Լելի` դերասան Եվգենի Ժարիկովի կերպարը, երգում է Վիրգիլիուս Նորեյկայի ձայնով[3]։

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին ֆիլմը «48 ժամ» ստուդիայի կողմից թողարկվել է տեսաերիզներով, 2000 թվականին վերաթողարկվել է «Ленфильм Видео» ընկերության կողմից։

2000-ականների առաջին կեսին ֆիլմը վերականգնվել և DVD ձևաչափով թողարկվել է «Սոյուզ» ստուդիայի և «Խոշոր պլան» կինոմիավորման կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Екатерина Сажнева. (26.12.2011). «Холодная судьба Снегурочки». Новости культуры и искусства России и мира. «Московский Комсомолец», № 25832. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.
  2. ««Снегурочка»». Фильмы. Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.
  3. Надежда Белохвостик. (22.12.2010). «Народный артист СССР Виргилиус Норейка: «От большого театра отказался ради дочки»». Звёзды / Культура. «Комсомольская правда». Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]