Ձմեռը Տանտորայում
Ձմեռը Տանտորայում | |
---|---|
Տեսակ | պարբերական իրադարձություն |
Երկիր | Սաուդյան Արաբիա |
«Ձմեռը Տանտորայում» փառատոն (անգլ.՝ Winter at Tantora Festival, արաբ․՝ مهرجان شتاء طنطورة)), ամենամյա մշակութային փառատոն, որն անց է կացվում Ալ-Ուլա հին քաղաքում, Մեդինա վարչական շրջանում, Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևմուտքում[1][2]։ Առաջին անգամ փառատոնն անց է կացվել 2018 թվականի դեկտեմբերի 21-ին։ Այն իր մեջ ներառում է համաշխարհային մակարդակի երաժիշտների համերգների շարք, որն անց է կացվում ամեն հանգստյան օրերին[3]։ Փառատոնը նաև իր մեջ ներառում է այլ միջոցառումներ և իրադարձություններ[4]։ Երկրորդ փառատոնն անցկացվել է 2019 թվականի դեկտեմբերի 19-ին[5]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Փառատոնի անվանումը ոգեշնչված էր արեգակնային ժամացույցից, որը գտնվում էր Ալ-Ուլա հին քաղաքում և տեղաբնիկները դրան անվանում են «Տանտորա»։ Այդ ժամացույցներն օգտագործվում են որպես տարվա եղանակների փոփոխությունների մարկյոր։
2018-2019 թվականների իրադարձություններ և միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համերգներ` առաջին փառատոնում, անց է կացվել Մարայա համերգասրահում (Maraya Concert Hall)` աշխարհի ամենամեծ հայելապատ շինությունը, որը կառուցվել է փառատոնի ժամանակ[6], որին մասնակցել են իտալացի երգիչ Անդրեա Բոչելլին, հույն երգահան Յաննին և ֆրանսիացի ջութակահար Ռենո Կապյուսոնը[7]։
- Օդապարիկի փառատոն[8]։
- «Light and life» տոնը («Լույս և կյանք»)[4]։
- “Fursan Endurance” ձիարշավները[9]։
2019-2020 թվականների իրադարձություններ և միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համերգներ։
- Օդապարիկի փառատոն։
- “Fursan Endurance” ձիարշավներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Saudi Arabia's Winter at Tantora festival gets underway at Al-Ula». Arab News (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Saudi Arabia hosts Winter at Tantora music festival». Daily Times (անգլերեն). 2019 թ․ հունվարի 20. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Winter at Tantora: Music festival at the famous heritage site in Saudi Arabia». gulfnews.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
- ↑ 4,0 4,1 «World class musicians drawn to festivals at Saudi's UNESCO site». ArabianBusiness.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Winter at Tantora Festival: See AlUla's Culture Come to Life». experiencealula.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «В пустыне Саудовский Аравии построили концертный зал-«мираж»». archi.ru. 2019 թ․ մարտի 19.
- ↑ «Winter at Tantora: music festival brings Yanni and other stars to Saudi Arabia». euronews (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 22. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Winter At Tantoura, Saudi festival to run for 7 weeks in Ula ancient city». Al Arabiya English (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Mariam Nihal (2019 թ․ հունվարի 16). «Winter at Tantora Festival announced in Al-Ula». Saudigazette (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.