Ձմեռային երազանքներ
Ձմեռային երազանքներ անգլ.՝ Winter Dreams | |
---|---|
Տեսակ | բալետ |
Խորեոգրաֆ | Kenneth MacMillan? |
Կոմպոզիտոր | Պյոտր Չայկովսկի |
Առաջին ներկայացում | փետրվարի 7, 1991 |
Ձմեռային երազանքներ (ռուս.՝ Зимние грёзы), մեկ գործողությամբ բալետ` ըստ Անտոն Չեխովի «Երեք քույր» պիեսի մոտիվների, խորեոգրաֆիան` բալետմաստեր Քենեթ Մաքմիլանի, ըստ Պյոտր Չայկովսկու դաշնամուրային ստեղծագործությունների երաժշտության։ Բալետը ստեղծվել է 1991 թվականին, բեմադրվել է 1991 թվականի փետրվարի 7-ին, Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քենեթ Մաքմիլանի «Ձմեռային երազանքներ» բալետը ստեղծվել է ըստ Անտոն Չեխովի «Երեք քույր» պիեսի մոտիվների (1990 թվական), որը նրա չորս լավագույն պիեսներից մեկն էր[1]։ Պիեսը, որն առաջին անգամ բեմադրվել է 1901 թվականին, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում, պատմում է երեք քույրերի բարդ հարաբերությունների մասին, որոնք ապրում էին 19-ից 20-րդ դարերում, ռուսական գավառական քաղաքի միջավայրում։ Հեղինակը նկարագրում է քույրերի` Մոսկվա վերադառնալու «ձմեռային երազանքները», որտեղ, ինչպես իրենց էր թվում, իրենց կյանքը պետք է լիներ ավելի հետաքրքիր և ամբողջական[2]։
Բալետում գործողությունները չեն արտացոլում այն բոլոր իրադարձությունները, որոնք նկարագրված են պիեսում։ Բալետի բեմադրողը` թագավորական բալետի գեղարվեստական ղեկավար Մաքմիլանը, նշել է. «Չնայած նրան, որ բալետում հերոսները անվանված են ինչպես պիեսում գործող անձինք, ես նպատակ չունեի բալետային բեմադրության մեջ նկարագրել պիեսի ողջ գործողությունները։ Խորեոգրաֆիան արտացոլում է կերպարների ներքին կյանքը։ Ես փորձել եմ փոխանցել Չեխովի գլուխգործոցում նկարագրված կյանքի մթնոլորտը»[3]։
Քենեթ Մաքմիլանի «Ձմեռային երազանքներ» բալետը խորեոգրաֆի ավելի ուշ կատարած բեմադրություններից մեկն է։ Չեխովի պիեսում գործողությունները տարիներ են տևում, իսկ բալետում` մի երեկո։ Քենեթ Մաքմիլանը խտացրել է Չեխովի պիեսը մինչև մեկ գործողությամբ բալետային բեմադրության։ «Ձմեռային երազանքներ» բալետը բեմադրվել է 1991 թվականի փետրվարի 7-ին, Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնում։
Սցենար
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեք քույրերը` Օլգան, Մաշան, Իրինան և նրանց եղբայր Անդրեյը ապրում էին փոքր նահանգային քաղաքում։ Օլգան` երեք քույրերից ավագը, դասավանդում էր կանանց գիմնազիայում, բայց այս աշխատանքը նրա սրտով չէր։ Մի քանի տարի առաջ նրանց գեներալ հայր աղջիկներին այս քաղաք էր բերել Մոսկվայից և երբ նա մահացել էր, Պրեզորովների ընտանիքի անհոգ կյանքը ավարտվել էր։
Մաշան ամուսնացած էր ուսուցիչ Կուլգինիի հետ, բայց ընտանեկան կյանքում դժբախտ էր։ Փոքր քույրը` Իրինան, չէր գտնում այնպիսի մարդու, ում կսիրեր։ Մի անգամ Պրոզորովների տոնակատարությանը ներկայանում է փոխգնդապետ Վերշինինը։ Նրա և Մաշայի միջև համակրանք է առաջանում։ Մաշայի ամուսինը ձևացնում է, թե ոչինչ չի նկատում։
Իրինան ռոմանտիկ հայացքներ ուներ կյանքի վերաբերյալ։ Նա ծառայում էր քաղաքային վարչությունում։ Օլգան խորհուրդ է տալիս քրոջն ամուսնանալ ծառայությունից հեռացած սպա Տուզենբախի հետ և գնալ նրա հետ։ Իրինան, չնայած նրան, որ չէր սիրում Տուզենբախին, ընդունում է առաջարկը։ Փոխկապիտան Սալյոննին աղջկան սեր է խոստովանում, մերժվելով, նա Տուզենբախին մենամարտի է հրավիրում։ Մենամարտի ընթացքում բարոն Տուզենբախը սպանվում է։
Անդրեյ Պրոզորովը ամուսնանում է գավառական օրիորդ Նատաշայի հետ[4]։
Գործող անձինք և կատարողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դարսի Անդրեա Բասել-Ֆորբս` միջնեկ քույր` Մաշա Կուլգինա
- Նիկոլա Տրանախ (Nicola Tranah)` ավագ քույր` Օլգա Պրոզորովա
- Վիվիանա Դուրանտե (Viviana Durante)` փոքր քույր` Իրինա Պրոզորովնա
- Գարի Ավիս (Gary Avis) նրանց եղբայրը` Անդրեյ Պրոզորով
- Գենեզիա Ռոզատո (Genesia Rosato)` Անդրեյի կինը` Նատաշա Պորոզովա
- Էնտոնի Դաոււել (Anthony Dowell)` գիմնազիայի ուսուցիչ, Մաշայի ամուսինը` Ֆյոդոր Իլիչ Կուլգին
- Իրեկ Մուհամեդով` Մաշայի սիրեկանը` փոխգնդապետ Վերշինին
- Ստիվեն ուիկս (Stephen Wicks)` Իրինայի փեսացուն` բարոն Տուզենբախ
- Ադամ Կուպեր (Adam Cooper)` բարոնի մրցակից` փոխկապիտան Սալյոննի
- Գերդ Լարսեն (Gerd Larsen)` 80 տարեկան ծեր դայակ Աֆիսան
- Ջեքի Թալիս (Jacqui Tallis)` աղախին
- Լյուկ Հեյդն (Luke Haydon), Ֆիլիպ Մոսլի (Philip Mosley), Դևիդ Պիկերինգ (David Pickering), Ալիստեր Մարիոտ (Alistair Marriott)` զինվորներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Anton Pavlovich Chekov, Chekov: The Four Major Plays, in new translations by Curt Columbus (Chicago: Ivan R, Dee, 2005).
- ↑ Michael Pennington, Anton Chekov’s Three Sisters: A Study-Guide (London: Nick Hern, 2007).
- ↑ Kenneth MacMillan, program note for Winter Dreams, Royal Ballet, Royal Opera House, London, February 1991.
- ↑ Anton Pavlovich Chekov, Three Sisters; A Drama in Four Acts (London: Methuen, 1983).