Ձիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Ձիկա
Дзыкка
Օսեթական խոհանոց
Ծագում
Առաջացման երկիրՕսեթիա
Բաղադրամասեր
Հիմնականալյուր, թթվասեր

Ձիկա, օսական խոհանոցի ուտեստ։ Պատրաստվում է թթվասերից և ցորենի կամ եգիպտացորենի ալյուրից, երբեմն ավելացվում է նաև օսեթական պանիր։ Սովորաբար ձիկան պատրաստվում է չուգունե ամանի մեջ, քանի ու սովորական կաթսայում այն կարող է շուտ այրվել։ Սկզբում անընդհատ խառնելով եփվում է թթվասերը մոտ 25 րոպե, հետո ավելցվում է ալյուրը։ Ձիկան սովորաբար մատուցվում է տաք վիճակում, չնայած հնարավոր է նաև սառը տարբերակը։

Օսեթների նախնիները՝ ալանները ձիկան համարել են ծիսական ուտեստ, այն համարվել է բերրիության խորհրդանիշ։ Այն մատուցվել է խաղաղության և բարության աստված Ֆլավիային։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]