Ձեռքի և սրտի առաջարկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձեռքի և սրտի դասական առաջարկություն՝ ծնկի իջած: 1815 թվական
Դեղին ոսկուց և ադամանդից պատրաստված մատանի՝ նշանադրության առթիվ, և ամուսնական մատանի՝ սպիտակ ոսկուց
Ուիլյամ Բուգրո, Ձեռքի և սրտի առաջարկություն (1872 թվական)

Ձեռքի և սրտի առաջարկություն, իրադարձություն, երբ մի մարդ գաղտնի, անձնական խոսակցության ժամանակ խնդրում է մյուսին՝ իրենց միջև ամուսնական միություն կնքելու և ընտանիք կազմելու մասին։ Եթե առաջարկությունն ընդունվում է, դա նշանակում է՝ հաջորդ քայլը պետք է լինի նշանադրությունը։ Հաճախ ձեռքի և սրտի առաջարկությունն ուղեկցվում է հատուկ արարողակարգով՝ հաճախ ամուսնական մատանի նվիրելով և խնդրանքով՝ պատասխանելու հետևյալ հարցին. «Դու ինձ հետ կամուսնանա՞ս»։ Արևմտյան մշակույթում ավանդաբար տղամարդն է առաջարկություն անում իր ընկերուհուն, այլ ոչ թե հակառակը։ Տղամարդն առաջարկությունն անում է աղջկա առջև կանգնած՝ մեկ ծնկի վրա հենված, մատանին դնում է աղջկա մատին և ոչ թե ուղղակի հանձնում նրան։ Հաճախ այդ առաջարկությունն անակնկալ է լինում։

Ձեռքի և սրտի առաջարկությունը նախորդում է սիրատածմանը, որի շարունակությունն ամբողջ աշխարհում տարբերակվում է։

Արևմտյան մշակույթում գոյություն ունեն հատուկ ավանդույթներ, որոնց համաձայն՝ կինը կարող է առաջարկություն անել տղամարդուն։ Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում նահանջ տարվա փետրվարի 29-ին կինը կարող է առաջարկություն անել իր զուգընկերոջը, և նա չի կարող մերժել։ Լինելով միապետ՝ Միացյալ Թագավորության Վիկտորիա թագուհին ինքն առաջարկություն արեց արքայազն Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացուն[1] Նմանատիպ ավանդույթ գործում է նաև Ֆինլանդիայում, բայց այսպիսի պայմանով. եթե տղամարդը մերժում է իրեն համակրող կնոջը, ապա պարտավոր է այդ կնոջ համար գնել այնքան կտոր, որ դրանից հնարավոր լինի մեկ կիսաշրջազգեստ պատրաստել։ Այդպիսի դեպքեր հանդիպում են նաև հիմա, բայց բավականին հազվադեպ[2]։

Բազմաթիվ մշակույթներում կա այսպիսի ավանդույթ, որ փեսացուն պետք է հարսի հորից թույլտվություն խնդրի՝ մինչ աղջկան կառաջարկի իր ձեռքն ու սիրտը։

Ամբողջ աշխարհում բազմաթիվ մշակույթների համար ընդհանրական է առաջարկության հարմարեցումը հատուկ առիթների կամ տոնական այլ իրադարձությունների հետ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]