Ձեռքը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ձեռքը
չեխ․՝ Ruka
Տեսակտիկնիկային մուլտֆիլմ և կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրերգիծանք
ՌեժիսորՅիրժի Տրնկա
ՍցենարիստՅիրժի Տրնկա
ԵրաժշտությունVáclav Trojan?
ԵրկիրFlag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա
Լեզուչեխերեն
Տևողություն18 րոպե
Թվական1965
ԱռաջադրումBAFTA մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար

«Ձեռքը» (չեխ․՝ Ruka), Չեխոսլովակիայում ստեղծված տիկնիկային անիմացիոն ֆիլմ, հայտնի ռեժիսոր Յիրժի Տրնկայի վերջին աշխատանքը։ Ֆիլմի սյուժեն այլաբանորեն պատկերում է ամբողջատիրական պետությունում արվեստի գործիչների կյանքը։ 1969 թվականին Տրնկայի մահից հետո մուլտֆիլմը Չեխոսլովակիայում արգելվել է 20 տարի[1]։ Չնայած դրան՝ այն հայտնի է եղել խորհրդային կինոգետների շրջանում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրուտ Առլեկինը ամբողջ օրերով ծաղկամաններ է պատրաստում իր սիրելի ծաղկի համար: Մի օր նրա մոտ է գալիս ձեռնոցով Ձեռքը և պահանջում է, որ դրանից հետո նա միայն իր պատկերները կերտի։ Առլեկինը հրաժարվում է և քշում Ձեռքին, բայց նա վերադառնում է կրկին ու կրկին՝ առանց ձևականությունների ներս խուժելով մեկ դռնից, ապա՝ պատուհանից։ Ի վերջո նա բռնեւմ է Առլեկինին, գցում նրան վանդակի մեջ և ձեռքերին պարան կապում՝ նրան վերածվելով է խամաճիկի և ստիպում քարից փորել իր պատկերը: Երբ Ձեռքի քանդակն ամբողջացվում է, նա գովում է Առլեկինին և պարգևատրում նրան դափնեպսակով ու մեդալով: Բրուտը կարողանում է ազատվել՝ օգտագործելով իր իսկ ստեղծած Ձեռքի քանդակը, և փախչել։ Տուն վերադառնալով՝ նա խուճապահար փակում է պատուհաններն ու դռները։ Հետո նրան թվում է, թե Ձեռքը թաքնվում է պահարանում, նա սկսում է մեխել պահարանը, բայց ծաղկամանն ընկնում է նրա գլխին, և նա մահանում է։ Փակած պատուհաններն ու դռները չեն կանգնեցնում Ձեռքին, նա կրկին մտնում է Առլեկինի տուն և գտնելով նրան մահացած՝ նրա համար հանդիսավոր թաղում է կազմակերպում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լադիսլավ Ֆիալկա – Ձեռք[3]

Գեղարվեստական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում տիկնիկի հետ միասին «խաղում է» իրական մարդկային ձեռք։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոն (1965) – ժյուրիի հատուկ մրցանակ[4]

Ընդունելություն և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ձեռքը» մուլտֆիլմը երեք անգամ ընդգրկվել է բոլոր ժամանակների և ժողովուրդների լավագույն մուլտֆիլմերի ցանկերում:

  • Աշխարհի 16 լավագույն անիմացիոն ֆիլմերը (Բուխարեստ, 1971) – 3-րդ տեղ[5]։
  • Բոլոր ժամանակների և ժողովուրդների 50 լավագույն անիմացիոն ֆիլմերը (Լոս Անջելես, 1984) – 4-րդ տեղ[5]։
  • Բոլոր ժամանակների և ժողովուրդների 150 լավագույն անիմացիոն ֆիլմերը (Տոկիո, 2003) – 22-րդ տեղ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Рука — 100 лучших мультфильмов Киноэкспресс
  2. Асенин С. Н. Иржи Трнка — тайна кинокуклы. — М. : Всесоюзное бюро пропаганды киноискусства, 1982. — С. 67 — 68.
  3. Ruka — Filmovy prehled.cz
  4. Annecy — 1965 Award Winners, film index
  5. 5,0 5,1 Мировая анимация: лучшие анимационные фильмы и режиссеры Киноведческие записки
  6. Мировая анимация: лучшие анимационные фильмы и режиссеры Livejournal

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]