Ձեռքը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձեռքը
չեխ․՝ Ruka
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ և տիկնիկային մուլտֆիլմ
Ժանրկարճամետրաժ ֆիլմ[1], մուլտֆիլմ[1] և puppet film?[1]
ՌեժիսորՅիրժի Տրնկա
ՍցենարիստՅիրժի Տրնկա
ԵրաժշտությունVáclav Trojan?
ՕպերատորJiří Šafář?[1]
Երկիր Չեխոսլովակիա
Լեզուչեխերեն
ԸնկերությունQ112110926?[2]
Տևողություն18 րոպե
Թվական1965
ԱռաջադրումBAFTA մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար

«Ձեռքը» (չեխ․՝ Ruka), Չեխոսլովակիայում ստեղծված տիկնիկային անիմացիոն ֆիլմ, հայտնի ռեժիսոր Յիրժի Տրնկայի վերջին աշխատանքը։ Ֆիլմի սյուժեն այլաբանորեն պատկերում է ամբողջատիրական պետությունում արվեստի գործիչների կյանքը։ 1969 թվականին Տրնկայի մահից հետո մուլտֆիլմը Չեխոսլովակիայում արգելվել է 20 տարի[3]։ Չնայած դրան՝ այն հայտնի է եղել խորհրդային կինոգետների շրջանում[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրուտ Առլեկինը ամբողջ օրերով ծաղկամաններ է պատրաստում իր սիրելի ծաղկի համար։ Մի օր նրա մոտ է գալիս ձեռնոցով Ձեռքը և պահանջում է, որ դրանից հետո նա միայն իր պատկերները կերտի։ Առլեկինը հրաժարվում է և քշում Ձեռքին, բայց նա վերադառնում է կրկին ու կրկին՝ առանց ձևականությունների ներս խուժելով մեկ դռնից, ապա՝ պատուհանից։ Ի վերջո նա բռնեւմ է Առլեկինին, գցում նրան վանդակի մեջ և ձեռքերին պարան կապում՝ նրան վերածվելով է խամաճիկի և ստիպում քարից փորել իր պատկերը։ Երբ Ձեռքի քանդակն ամբողջացվում է, նա գովում է Առլեկինին և պարգևատրում նրան դափնեպսակով ու մեդալով։ Բրուտը կարողանում է ազատվել՝ օգտագործելով իր իսկ ստեղծած Ձեռքի քանդակը, և փախչել։ Տուն վերադառնալով՝ նա խուճապահար փակում է պատուհաններն ու դռները։ Հետո նրան թվում է, թե Ձեռքը թաքնվում է պահարանում, նա սկսում է մեխել պահարանը, բայց ծաղկամանն ընկնում է նրա գլխին, և նա մահանում է։ Փակած պատուհաններն ու դռները չեն կանգնեցնում Ձեռքին, նա կրկին մտնում է Առլեկինի տուն և գտնելով նրան մահացած՝ նրա համար հանդիսավոր թաղում է կազմակերպում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լադիսլավ Ֆիալկա – Ձեռք[5]

Գեղարվեստական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում տիկնիկի հետ միասին «խաղում է» իրական մարդկային ձեռք։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոն (1965) – ժյուրիի հատուկ մրցանակ[6]

Ընդունելություն և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ձեռքը» մուլտֆիլմը երեք անգամ ընդգրկվել է բոլոր ժամանակների և ժողովուրդների լավագույն մուլտֆիլմերի ցանկերում։

  • Աշխարհի 16 լավագույն անիմացիոն ֆիլմերը (Բուխարեստ, 1971) – 3-րդ տեղ[7]։
  • Բոլոր ժամանակների և ժողովուրդների 50 լավագույն անիմացիոն ֆիլմերը (Լոս Անջելես, 1984) – 4-րդ տեղ[7]։
  • Բոլոր ժամանակների և ժողովուրդների 150 լավագույն անիմացիոն ֆիլմերը (Տոկիո, 2003) – 22-րդ տեղ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Filmový přehled (չեխերեն) — 2016.
  3. Рука — 100 лучших мультфильмов Киноэкспресс
  4. Асенин С. Н. Иржи Трнка — тайна кинокуклы. — М. : Всесоюзное бюро пропаганды киноискусства, 1982. — С. 67 — 68.
  5. Ruka — Filmovy prehled.cz
  6. Annecy — 1965 Award Winners, film index
  7. 7,0 7,1 Мировая анимация: лучшие анимационные фильмы и режиссеры Киноведческие записки
  8. Мировая анимация: лучшие анимационные фильмы и режиссеры Livejournal

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]