Ձգում և սեղմում
Ձգում և սեղմում նյութերի դիմադրությունում, ձողի դեֆորմացիայի տեսակ, առաջանում է այնպիսի ուժերի ազդեցությամբ, որոնց համազորն ուղղահայաց է ձողի լայնական հատույթին և անցնում է դրա ծանրության կենտրոնով
Ձգում և սեղմում է կոչվում նաև գծային (միառանցք) լարվածային վիճակը՝ տարրական զուգահեռանիստի հիմնական լարվածային վիճակներից մեկը։ ձգում և սեղմում կարող է առաջանալ ինչպես ձողի ծայրերին կիրառված, այնպես էլ դրա ծավալով բաշխված (ձողի սեփական կշիռ, իներցիոն ուժեր են) ուժերով։
Բացի միառանցքից կան նաև երկառանցք և եռառանցք ձգում և սեղմում։ Եթե ձողը գտնվում է համասեռ միառանցք լարվածային վիճակում, ապա առանցքով ուղղված լարումը՝
- ,
(P-ն ձգող կամ սեղմող ուժն է, F-ը՝ լայնական հատույթի մակերեսը), իսկ լարման և հարաբերական դեֆորմացիայի միջև կախվածությունը առաձգականության սահմաններում որոշվում է Հուկի օրենքով։
Ձողի ε1 երկայնական և ε2 լայնական հարաբերական դեֆորմացիաների միջև կախվածությունն առաձգականության սահմաններում ձգման և սեղմման դեպքում ունի
տեսքը, որտեղ -ն Պուասոնի գործակիցն է։
Պլաստիկության սահմաններում հարաբերական դեֆորմացիաների կախվածությունը լարումներից տրվում է բարդ (ոչ-գծային) էմպիրիկ օրենքներով։ Ձգումը հանգեցնում է ձողի երկարացման, իսկ սեղմումը՝ կարճացման։ Ճկուն ձողի սեղմման դեպքում կարող է առաջանալ նաև կայունության կորուստ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гастев В. А., Краткик курс сопротивления материалов, 2 изд., перераб., М., 1977.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 693)։ ![]() |