Հևիզ լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Հևիզ լիճ
hu/Hévízi-tó

'
Կոորդինատներ Կոորդինատներ: 46°47′14″ հս․ լ. 17°11′35″ ավ. ե. / 46.78722° հս․. լ. 17.19306° ավ. ե. / 46.78722; 17.19306
Տեղագրություն Հունգարիա Հունգարիա

Հևիզ — թերմալ լիճ Հունգարիայի արևմուտքում.

Լիճը գտնվում է Հևիզ կուրորտային քաղաքում՝ ոչ հեռու Բալատոն լճի արևմտյան ծայրից, Կեսթհեյ քաղաքից հինգ կիլոմետր հեռավորության վրա։

Այն ըստ մակերեսի (47 500 մ²) ամենամեծ թերմալ լիճն է Եվրոպայում, ջրի ջերմությունը 24 °C-ից ձմռանը մինչև 36 °C ամռանը։ Ջուրն ամբողջությամբ թարմացվում է 48 ժամվա ընթացքում։ Հանգստի ճանաչված վայր է տարվա ցանկացած եղանակին։

Հևիզ լճի ջրի պարունակություն. կալցիում, նատրիում, ամոնիում, կալցիում, մագնիում, քլոր, բրոմ, յոդ, ֆտորիդ, սուլֆատ, կարբոնատի պերեկիս, սուլֆիդ, մետաբորի թթու, մետակրեմնային թթու, ազատ ածխաթթու, լուրծված թթվածին։

Լճում բուժման ցուցումներ. հենաշարժային ապարատի հիվանդություններ, հոդացավեր, պոլիարտրիտ, օստեոխոնդրոզ, հոդերի խրոնիկ բորբոքում, ռադիկուլիտ, նյարդային վերջույթների բորբոքում և շարժման խախտում՝ կապված ոսկրային ապարատի բորբոքման հետ, արյան շրջանառության խախտում, հոդատապ, պոտենցիայի անկում, շարժական համակարգի հիվանդություններ՝ կապված նյութափոխանակության խանգարման հետ։

Հակացուցումներ. ակտիվ թոքաբորբ, վահանաձև գեղձի բարձրացած ֆունկցիա, չարորակ գոյացությունների պրոցեսներ, տրոմբոզներ, բրոնխիալ ասթմա, հղիություն։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]