Jump to content

Հրում վարժություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրում վարժություն, բազային ֆիզիկական վարժություն, կատարվում է պլանկա դիրքում՝ ձեռքերի միջոցով մարմնի բարձրացմամբ և իջեցմամբ գետնի, նստարանի, սեղանի, պատի և այլնի վրա։ Հնարավոր է կատարել լրացուցիչ բեռով։ Հրման ժամանակ գործում են կրծքավանդակային մկանները, ուսի եռագլուխ մկանները, դելտայաձև, նախաբազկի և ուսային գոտու մկանները ամբողջապես։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկաանգլիական եզրույթը՝ push-up, առաջին անգամ օգտագործվել է 1905-1910 թվականներին[1], իսկ բրիտանաանգլիական եզրույթը՝ press-up, սկսվել է օգտագործվել 1945-1950 թվականներին[2][3]։

Կատարման տեխնիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձեռքերի ազատում հրման տեսակը (հրումներ, երբ ձեռքերը գտնվում են մարմնի կողքին)

Վարժության կատարման համար հարկավոր է ընդունել պառկած դիրք հատակի վրա՝ ձեռքերի միջոցով կրծքավանդակը վեր պահելով հատակից, որին հաջորդում է ձեռքերի ծալումը՝ արմունկների նկատմամբ մարմինը պահելով զուգահեռ դիրքում գետնի հանդեպ։ Այնուհետև մարմինը բարձրանում է ձեռքերի հաշվին՝ արմունկները բացելով վերադառնալով սկզբնական դիրքին։ Բոլոր այս գործողությունների համադրությունը հաշվվում է 1 հրում։ Մարմնի դիրքերի փոփոխությունը օգնում է համակենտրոնացնել ճնշումը տարբեր մկանների վրա։

Ճնշման տեղայնացում մարմնի դիրքերի փոփոխության հետևանքով

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վերին մասում զարգանում են կրծքային մեծ մկանները, երբ ոտքերը գտնվում են բարձր։
  • Ներքին մասում զարգանում են կրծքային մեծ մկանների մասերը, երբ ձեռքերը գտնվում են վերևում։

Ճնշման տեղայնացում ափերի դիրքերի փոփոխության հետևանքով

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կրծքային մեծ մկանների արտաքին մասը զարգանում է ափերի լայն դրվածքով։
  • Կրծքային մեծ մկաննեի ներքին մասը զարգանում է ափերի նեղ դրվածքով։

Ձեռքերի տեղակայման տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրումներ գնդակի վրա
  • 1-ին եղանակ․ ձեռքերը տեղակայել այնպես, որ դրանք ծալելիս ուսից մինչև արմունկ ուղղահայաց լինեն իրանին։
  • 2-րդ եղանակ․ ձեռքերը տեղակայել այնպես, որ դրանք ծալելիս ուսից մինչև արմունկ զուգահեռ լինի իրանին։ Տվյալ տարրը ունի «մորեխի հրում» ժարգոնային անվանումը։ Այս հրումների ժամանակ ամենաշատը գործում է ուսի եռագլուխ մկաններից երկար գլուխը։

Ձեռքերի հենման տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ձեռքի ափերի վրա, որն ամենատարածվածներից մեկն է։
  • Բռունցքների վրա, բացի իր հիմնական գործառույթը կոփում է նաև բռունցքի հարվածային մակերեսը, որը հաճախ կիրառվում է ռազմական արվեստում։
  • Ձեռքի մատների վրա, իր հիմնական գործառույթից բացի ամրացնում է մատները։
  • Դաստակների վրա։
  • Ափի հետին մասով, օգնում է դաստակների ամրացմանը, օգտագործվում է մարտական արվեստներում ափի ներքին հատվածով հարվածելու համար։
  • Ափերի եզրերով, ամրացնում է դաստակները։
  • Դանակի բռնվածքի ձևով, ամրացնում է դաստակները, այնուամենայնիվ, դանակի շեղբը գտնվում է պատյանի մեջ։ Օգտագործվում է դանակների դեմ կռվի ուսուցման մեջ։ Տարբերակումներից են ուղիղ (շեղբը տեղակայված է բութ մատի կողմում) և հակադիր (շեղբը տեղակայված է ճկույթի կողմում) բռնվածքները։
  • «Ընձառյուծի թաթ», կատարվում է 4 ֆալանգային մատների վրա՝ հեռավոր ֆալանգները սերտորեն մոտեցնելով։ Տվյալ տարբերակը կարող է կատարվել ավելի դյուրին՝ բութ մատի հենման արդյունքում։ Այն հատկապես ամրացնում է դաստակի գոտին։
  • Հրումներ մեկ ձեռքի վրա, մեկ ձեռքը տարվում է մեջքի հետևը, ոտքերը միասին և չպետք է լինեն լայն տարածված։ Այն ոչ հասարակ տարբերակ է, քանի որ մարմնի քաշը բաշխվում է ձեռքերի և ոտքերի միջև, որի կեսից ավելին՝ 60-70%, բաժին է ընկնում ձեռքերին․ ստացվում է, որ մեկ ձեռքով պետք է անել հրում մարմնի քաշի կեսից ավելիի բարձրացմամբ։ Տվյալ տեսակի հրման ժամանակ ոտքերը սովորաբար տեղադրվում են լայն դիրքում։ Մեկ ձեռքով հրումներ կատարելու տարբերակները․ անհրաժեշտ է, որպեսզի ոտքերը լինեն միասին, կամ պետք է բարձրացնել մեկ ձեռքը և մեկ ոտքը և հավասարակշռել հրումները մեկ ոտքի և մեկ ձեռքի վրա։
  • Հրումների ամենածանր տեսակը մարմնի ծանրության օգտագործմամբ հրումն է մեկ ձեռքի վրա՝ ուղիղ կանգնած՝ առանց հենման կետի (պատ)։

Գոյություն ունեն հրումների բազմազան տեսակներ, որոնց դեպքում մարմինը աշխատում է այլ կերպ։

  • Դենդա (dand)
Դենդա, նաև հայտնի է որպես հինդուիստական հրումներ։ Դա այն հիմնային տարբերակն է, որը նման է Բրյուս Լի-ի կատարածին, որը կոչվել է կատվի ձգում։
Դենդայի ամենահիմնական ձևը սկսվում է շան վայրէջք դիրքից, այնուհետև անցում է կատարում կոբրայի դիրք։ Վերոհիշյալ հրման տեսակը հայտնի է նաև հինդուիստական հրումներ անվանմամբ։ Դա լայն տարածում է գտել հնդկական ֆիզկուլտուրայի համակարգում և հանդիսանում է հնդկական ռազմական մշակույթ, հատկապես Փեխլվանիում։ Բրյուս Լին նույնպես օգտագործել է տվյալ տեսակը իր մարզանքներում և անվանել կատվի ձգում[4][5]։
  • Նեղ հրումներ
Կատարել հասարակ հրումներ ձեռքերով, որոնք գտնվում են կրծքի տակ՝ միմյանցից պահպանելով մի քանի դյույմ հեռավորություն։
  • Լայն հրումներ
Նման է հասարակ հրումներին, սակայն ձեռքերի ավելի լայն տեղակայմամբ։ Տվյալ տեսակի հրումները զարգացնում են ուսի և կրծքի մկանները։

Առաջին ռեկորդը առանց ընդմիջման հրումների համար գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում 1965 թվականի հոկտեմբերի 5-ին ամերիկացի Չարլզ Լինսթերի (Charles Linster) կողմից, որը կատարել է 6006 հրում։ 1976 թվականի փետրվարի 5-ին Ռոբերտ Լյուիս Կնեխտը գերազանցել է այդ ռեկորդը՝ կատարելով 7026 հրում։ 1977 թվականի սեպտեմբերի 1-ին Հենրի Ս․ Մարշալը գերազանցել է վերջինիս ռեկորդը՝ կատարելով 7650 հրում առանց դադարի։ Վերջին ռեկորդը գրանցվել է 1980 թվականի հոկտեմբերին ճապոնացի Մինորու Յոսիդոյի կողմից, որը կատարել է 10507 հրում առանց ընդհատման[6]։

24 ժամվա ընթացքում հրումների թվով համաշխարհային ռեկորդ է սահմանել Չարլզ Սերվիցոն՝ 1993 թվականին կատարելով 46001 հրում 21 ժամ 6 րոպեի ընթացքում[7][8][9]։

Առավելագույն հրումների քանակը 1 ժամվա համար կատարել է հնդիկ Բիջենջեր Սինգխը 1988 թվականին՝ կատարելով 3877 անգամ (համաձայն Լիմկայի ռեկորդների գրքի)[10]։ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է ռեկորդ շվեյցարացի Ռոման Դոսենբախի կողմից, որը 2016 թվականի նոյեմբերին կատարել է 2393 հրում (Roman Dossenbach)[10][11]:

Կանադացի Դագ Պրուդեն սահմանել է 13 ազգային և 9 համաշխարհային ռեկորդ՝ կատարելով տարբեր տեսակի հրումներ, օրինակ՝ 1382 անգամ 30 րոպեում 1 ձեռքով և 546 անգամ 10 րոպեում (2003 թվականի հուլիսի 30)[9], 1025 անգամ 1 ժամում 1 ձեռքի ափի հետին մասով (2008 թվականի նոյեմբերի 8)[9], 5557 անգամ բռունցքների վրա 3 ժամ 2 րոպե 30 վայրկյանում (2004 թվականի հուլիսի 9)[9], 1000 անգամ բռունցների վրա կատարել է 18 րոպե 13 վայրկյանում (2003 թվականի հուլիսի 9)[9]։

Նորվեգացի Ահմեդ Վալենտինո Կերիգոն (Ahmed «Iron Monkey» Valentino Kerigo)՝ «Երկաթե կապիկ» մականվամբ, հաստատել է համաշխարհային ռեկորդ 2013 թվականի մարտի 22-ին բարձր թռիչքներով հրումներ տեսակում՝ կատարելով թռիչք պառկած դիրքից՝ ոտքերով և ձեռքերով հենվելով 136 սմ բարձրություն ունեցող աշտարակների վրա և բարձրացնելով մարմինը[12][13]։

Բրիտանացի Պոլ Լինչը (Paul Lynch) 1992 թվականի ապրիլի 21-ին Լեսթեր-Սքվեր հրապարակում կատարել է 124 անընդմեջ հրում 1 մատով[14]։

Պակիստանցի Սաիդ Տայ Մուհամմեդը (Syed Taj Muhammad) 2016 թվականի մարտի 20-ին 1 ժամում բռունցքների վրա կատարել է 2175 հրում[15]։ Կանանց մեջ ռեկորդը պատկանում է ավստրալիացի Եվա Քլարկին (աշխատում է որպես անհատական ֆիտնես մարզիչ, ունի 3 երեխա, եղել է սպորտային կազմակերպիչ Ավստրալիայի ռազմաօդային ուժերում)։ Նա 2014 թվականի հունվարի 31-ին կատարել է 1206 հրում «Al Wahda Mall» առևտրի կենտրոնում[16][17]։

Ռահիմ Կուրիև (Վազաև)՝ հինգամյա տղա Դյուբա Յուրտ գյուղից (Չեչնիա, Շալինսկի շրջան), սահմանել է համաշխարհային ռեկորդների շարք իր տարիքային խմբի համար։ Կատարել է 3202 հրում 2 ժամ 30 րոպեում, 2559 հրում՝ 2 ժամում, 2000 հրում՝ 1 ժամ 30 րոպե 47 վայրկյանում, 1419 հրում՝ 1 ժամում, 1000 հրում՝ 40 րոպե 57 վայրկյանում, 3000 հրում՝ 2 ժամ 22 րոպե 9 վայրկյանում[18]։

Իրադարձություններ և ակցիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մարտի 28-ին Նոր Զելանդիայի Վելինգտոն մայրաքաղաքում տեղի է ունեցել «Հրումների աշխարհի առաջնություն»[19][20][21][22]։

2016 թվականի ավարտին և 2017 թվականի սկզբին հանրաճանաչություն է ձեռք բերել «22 հրման մարտահրավեր» ֆլեշմոբը (#22KILL), որի նպատակն էր օգնել Հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունեցող վետերաններին, օգնություն տրամադրել զինվորներին և քարոզել առողջ ապրելակերպ։ Ակցիայի մասնակիցները տեսախցիկի առջև կատարում էին 22 հրում և փոխանցում էստաֆետան հաջորդ մասնակցին[23][24]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Random House Unabridged Dictionary, Random House (2015). «push-up». Dictionary.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  2. Oxford Dictionaries, Oxford University Press (2006). «press-up». Oxforddictionaries.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.(չաշխատող հղում)
  3. Random House Unabridged Dictionary, Random House (2015). «press-up». Dictionary.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  4. Mujumdar D.C., The Encyclopedia of Indian Physical Culture, 1950, p. 460, plate 131
  5. Lee, Bruce, 'Preliminaries' in The Tao of Jeet Kune Do , California: Ohara Publications, 1975, p.29
  6. Charles Linster. «World Records for Non-Stop Push-Ups - Ulysses Yield». www.recordholders.org. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  7. «Pittsburgh Post-Gazette - Google News Archive Search». news.google.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  8. Darryl Learie (2010 թ․ օգոստոսի 15). «World Record - Most 46,001 Push-Ups in 24 Hours Charles Servizio». Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Ralf Laue. «World Records for Push-Ups». www.recordholders.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  10. 10,0 10,1 Ralf Laue. «National Records for Most Push-Ups done in 1 Hour». www.recordholders.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  11. «Most push ups in one hour (male)». Guinness World Records (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  12. «World Record Highest Flying Push Up 1.36m - Ahmed Kerigo». YouTube. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
  13. «Highest Flying Push-Up» (անգլերեն). RecordSetter. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
  14. «Most consecutive one-finger push ups». Guinness World Records (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  15. «Most knuckle push ups in one hour (male)». Guinness World Records (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
  16. «Most knuckle push ups in one hour (female)». Guinness World Records (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
  17. «Жительница Абу-Даби отжалась на два мировых рекорда - 02.02.2014 21:05 — Новости Укринформ» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
  18. Мовлади Абдулаев (2018 թ․ նոյեմբերի 28). «Рахим Куриев (Вазаев) устанавливает официальные рекорды». Энциклопедия чеченского спорта. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  19. «Calling all true Aussies | Scoop News». www.scoop.co.nz. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  20. «Calling all true Aussies - where the bloody hell are ya | infonews.co.nz New Zealand's local news community» (անգլերեն). www.infonews.co.nz. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  21. «The Irish have landed on St Patrick's Day - For the 'World Push Up Championships' | infonews.co.nz New Zealand's local news community» (անգլերեն). www.infonews.co.nz. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  22. «2009 World Push Up Championships - Wellington Events Guide, New Zealand - NZLive.com». 2009 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  23. «В Украине набирает популярность флешмоб 22 Pushup Challenge». Зеркало недели | Дзеркало тижня | Mirror Weekly. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  24. Hill, Libby. «Chris Evans and the Rock support our troops with the 22 Pushup Challenge». Los Angeles Times (անգլերեն). 0458-3035. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]