Հրեշտակների կայսրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրեշտակների կայսրություն
ֆր.՝ L'Empire des Anges և ֆր.՝ L'Empire des anges
ՀեղինակԲերնար Վերբեր
Տեսակգրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)Edmond Wells?
Ստեղծման տարեթիվ2000
ՇարքThe Angels cycle?
ՆախորդThe Thanatonauts?
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչAlbin Michel
Հրատարակման տարեթիվ2000

Հրեշտակների կայսրություն, Բերնար Վերբերի վեպերից, «Տանատանավտներ» երկհատորյակի երկրորդ գիրքը, որն արժանացել է Ժյուլ Վեռնի մրցանակի։ Հրատարակվել է 2000 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Պենսոնը հայտնվում է դրախտում և պարզվում է, որ նա «ահեղ դատաստանում» է, որը վարում են երեք հրեշտակապետեր։ Ամենասարսափելի փորձությունը մարդու համար հանդիսանում է վերամարմնավորումը, որից նա փրկվում է իր պահապան հրեշտակի` Էմիլ Զոլյայի շնորհիվ։ Միշելը կանգնում է դժվար ընտրության առջև` դառնալ հրեշտակ կամ քարոզիչ երկրում։ Նա որոշում է դառնալ հրեշտակ և նրա առջև բացվում են հրեշտակային աշխարհի դռները, որտեղ նրա հովանավոր հրեշտակը Էդմոնդ Ուելսն է։

Յուրաքանչյուր հրեշտակի տրվում է երեք «հաճախորդ»։ Այս անվանումն առաջանում է նրանից, որ հրեշտակները ահեղ դատաստանում դառնում են այդ հոգիների փաստաբանները։ Հաճախորդների ընտրությունը կատարում են հրեշտակները և Միշելն ընտրում է երեք ընտանիքներ, որոնք արտացոլված են «բեղմնավորման լճում»։ Առաջինը ամերիկյան հարուստ ընտանիք է, հաջորդը` Ֆրանսիական միջին ապահովվածության ընտանիք և երրորդը ռուսական ընտանիք է, որն ապրում է ծայրահեղ չքավորության մեջ։ Էդմոնդ Ուելսը բացատրում է, որ հոգին բաղկացած է երեք հիմնական ցուցանիշներից, այսպիսով այն ամենի 25 %-ը ինչը կատարվում է մարդու հետ որոշվում են ժառանգականույամբ, 25 %-ը կարմայով, իսկ մնացյալ 50 %-ը ազատ ընտրությամբ։ Միաժամանակ Միշել Պենսոնը և Ռաուլ Ռազորբակը փնտրում են «յոթերորդ» աշխարհը, որը զարգացման ավելի բարձր մակարդակում է քան հրեշտակները։ Ռաուլը կարծում է, որ այդ աշխարհում ապրում են աստվածները։ Հետագայում բացահայվում է, որ ռուս «հաճախորդ» Իգոր Չեխովը հանդիսանում է Ֆելիքս Կերբոզայի վերամարմնավորումը, ով «Տանատանավտներ» վեպի գլխավոր հերոսն էր։ Աստիճանաբար ձևավորվում են երեք «հաճախորդ»-ների բնավորությունները` Ժակ Նեմրոն ֆրանսիացի է, անիքնավստահ մի երիտասարդ, Վեներա Շերիդանը ամերիկուհի է, ինքնասիրահարված աղջնակ, ում համար բոլորը խելագարվում են, իսկ Իգորը դառնում է ուժեղ և ճկուն անձնավորություն, ում մայրը լքում է։ 7 տարեկանում Ժակի մոտ առաջանում են հիշողության պրոբլեմներ, որի հետևանքով նա վատ է սովորում, մինչդեռ Վեներան նկարահանվում է օրացույցերի կազմերի և մանկական հագուստի կատալոգների համար, իսկ Իգորը հայտնվում է մանկատանը, որտեղ նրան և նրա ընկերներին ճնշում է Պյոտր անունով մի տղա։ Յուրաքանչյուրը ամանորյա նվեր է խնդրում։ Իգորը խնդրում է, որ Պյոտրը դանակով հարված ստանա ստամոքսի շրջանում, Վեներան ցանկանում է քթի պլաստիկ վիրահատություն, իսկ Ժակը խնդրում է խաղալիք թռչող նավ։ Միշելն իրականացնում է նրանց երազանքները, մասնավորաես երբ Իգորին պատրաստվում էին որդեգրել, նա դանակով այնպես հասցրեց Պյոտրի փորին, որ նա հազիվ փրկվեց մահվան ճիրաններից։ Հետևանքը եղավ այն, որ նա հայտնվեց անչափահասների գաղութում։ Այդ ընթացքում Ռաուլը և Միշելը բացահայտում են, որ Էդմոնդ Ուելսը մեդիում Ուլիսսա Պապադոպուլոսի միջոցով գրում է «Հարաբերական և բացարձակ գիտելիքի» հանրագիտարանի չորրորդ հատորը։ Ռաուլը և Միշելը փորձելով գտնել իրենց բազմաթիվ հարցերի պատասխանները իջնում են երկիր Պապադոպուլոսի մոտ, կարծելով թե Ուելսը նրան պատմել է «յոթերորդ» ուժերի մասին։

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միշել Պենսոն - գրքի գլխավոր հերոսն է։ Սկզբում նա մահանում է այն պատճառով, որ նրա տանը բախվում է հսկայական ինքնաթիռը, ապա հայտնվում է դրախտում, որտեղ հանդիպում է իր հովանավոր հրեշտակի` Էդմոնդ Ուելսի հետ։ Շուտով նա այստեղ գտնում է իր հին ընկերներին` տանատանավտներին:Նա ինչպես և յուրաքանչյուր հրեշտակ իր համար ընտրում է «հաճախորդ»-ներ` այն մարդկանց ում համար նա դառնում պահապան հրեշտակ։ Միշելը փորձում է նրանց հետ պահել վտանգներից և այդ առումով Ռաուլի հետ գրազ է գալիս թե ում «հաճախորդ»-ը կհավաքի 600 կետ։
  • Ռաուլ Ռազորբակ - Միշել Պերսոնի լավագույն ընկերը, ով մի փոքր ավելի երկար ժամանակ է ինչ ապրում է դրախտում։ Հենց նա է մշտական խենթ մտքեր արտահայտողը, սիրում է բանավիճել և սովորեցնել Միշելին։ Որոշ առումներով անգութ է և գոհ չէ դրախտի պայմաններից, անգամ ասում է, որ ավելի լավ կլիներ լիներ դժոխքում, քան դրախտում։ «Հաճախորդ»-ների նկատմամբ դաժան է, կարծում է, որ դժվարությունները լավագույնս կոփում են մարդկանց։ Երկու գրքերում էլ բազմիցս նկարագրվում է նրա արտաքինը. «Նիհար մի մարդ, ով անընդհատ խաղում է մատներով և կրում է ակնոցներ...»
  • Էդմոնդ Ուելս- Միշել Պենսոնի իմաստուն հովանավորը, մարդ ով միշտ տալիս է օգտակար խորհուրդներ և ով եղել է մրջյուններին ուսումնասիրող գիտնական։ «Արտաքնապես նա նման է Կաֆկային` եռանկյունաձև դեմք, ինչպես աղվեսինն է, նշաձև վառվռուն աչքեր, բարձր տեղավորված ականջներ»- այսպես է նկարագրված Ուելսը «Հրեշտակների կայսրություն» գրքում։ Նա «Հարաբերական և բացարձակ գիտելիք» հանրագիտարանի ստեղծողն է, ում մտքերը գրի են առնվել Ուլիսսա Պապադոպուլոսի կողմից։
  • Ֆրեդդի Մեյեր - ամենաուրախ և ակտիվ հրեշտակը։ Նախորդ կյանքում եղել է կույր, մինչդեռ դրախտում նա հիանալի տեսողությամբ օժտված։ Շատ հումորով է և միշտ պատրաստ է կատակելու։
  • Մեռլին Մոնրո- երբ նա հայտնվեց դրախտում նրա արտաքինը չփոփոխվեց։ Ամենգեղեցիկ և քնքուշ հրեշտակն է

«Հաճախորդ»-ներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժակ Նեմրո - փխրուն և անինքնավստահ ֆրանսիացի երիտասարդ գրող է։ Կարմրահեր լինելու պատճառով նրան հաճախ էին բարկացնում, որի արդյունքում իջնում էր ինքնագնահատականը և նա չէր կարողանում գտնել լավ ընկերուհու։ Նա ի վերջո իր մեջ ուժ է գտնում և որոշում հրատարակել իր առաջին վեպը, որը կոչվում էր «Առնետներ»։ Ոչ մի հրատարակող չէր համաձայնվում տպել այն, բայց նա ի վերջո հանդիպում է Ռենե Շարբոնյեին, ով համաձայնում է հրատարակել վեպը։

Գիրքը նրան Ֆրանսիայում մեծ ճանաչում չի բերում, իսկ Ռուսաստանում այս գիրքը շատ է կարդացվում և նա այնտեղ հայտնի է։ Հանկարծ մի օր սուպերմարկետում նա հանդիպում է իր երազանքների աղջկան` Նատալի Կիմին։ Նա երջանիկ մահ է ունենում և դառնում է բազմաթիվ գրքերի հեղինակ։ Պահապան հրեշտակ` Միշել Պենսոն։

  • Իգոր Չեխով- ծնվել է Ռուսաստանում, ունեցել է դժվար մանկություն ի տարբերություն մնացած «հաճախորդ»-ների։ Մեծացել է առանց հոր, իսկ մայրը անընդհատ փորձել է ձերբազատվել նրանից` վերջ ի վերջո թողնելով նրան եկեղեցու առջև։ Այստեղ Իգորին գտնում է ոստիկանը և տանում է մանակատուն, որտեղ նա ունենում է բազմաթիվ ընկերներ, ինչպես նաև ձեռք բերում իր առաջին թշնամուն։ Իգորը ընկերոջ մահվան համար վրեժ է լուծում Պյոտրից և դրա համար հայտնվում անչափահասների գաղութում, ապա հոգեբուժարան։ Հոգեբուժարանից նա ազատվում է Չեչնյայում առկա պատերազմական իրավիճակում զինվորների սակավության պատճառով։ Նա հայտնվում է «Գայլեր» ջոկատում, որտեղ հասկանում է մի պարզ ճշմարտություն. «Լինել դանդաղաշարժ նշանակում է մեռնել»։ Նա ունենում է մեկ ընկեր` Ստանիլասը, ով գնդացրորդ է։ Իգորը դառնում է սերժանտ, որից հետո պատերազմը ավարտվում է, Իգորին պարգևատրում են և նա վերադառնում է քաղաք։ Չնայած պարգևատևության հանգամանքին նա քիչ գումար է ունենում և որոշում է վաստակել գողանալով։ Իգորը և Ստանիսլասը շատ պատահական հայտնվում են Իգորի հոր տանը, որտեղ նրանց ձերբակալում է ոստիկանությունը։ Հետո նա որոշում է վաստակել պոկեր խաղալով, որտեղ հանդիպում է հորը և հաղթում նրան, ապա Պյոտրին, ով վրեժխնդիր է լինում նույն կերպ ինչպես որոշ ժամանակ առաջ Իգորը։ Չեխովը հայտնվում է հիվանդանոցում, որտեղ Տատյանա անունով բուժքույրը հայտնում է նրան նոր հիվանդության` պորտալարի քաղցկեղի մասին։

Նա սիրահարվում է Տատյանային, որին աղջիկը պատասխանում է փոխադարձությամբ, բայց հիվանդությունն անցնում է և Իգորը վախենում է, որ աղջիկը կլքի նրան։ Նա որոշում է կյանքն ավարտել ինքնասպանությամբ և դուրս է ցատկում հիվանդանոցի պատուհանից։ Մահանաում է, վերածվելով ուրվականի թափառում է ողջ աշխարհով, ապա հավաքում ընկած հրեշտակներին և հարձակվում է Միշելի ու իր ընկերների վրա։

Պահապան հրեշտակ` Միշել Պենսոն։

  • Վեներա Շերիդեն- ամերիկուհի թոփ-մոդել փոքր տարիքից։ Նա հիասքանչ կյանք է ունեցել, անգամ բազմիցս ենթարկվել է պլաստիկ վիրահատության, բայց մի օր նրա ծնողները բաժանվում են, դա մեծ ազդեցություն է ունենում աղջկա վրա, սակայն չի հանգեցնում հոգեբանական խնդիրների առաջացմանը։ Վեներան երազում է հաղթել «Միս Տիեզերք» մրցույթում և նրա երազանքն իրականացվում է։ Նա դառնում է համաշխարհային աստղ, չնայած այս հաջղություններին նրան տանջում է անտանելի գլխացավը իր երկվորյակ եղբոր պատճառով, ով մահացել էր ծնվելուց։

Մեդիումն ասում է, որ նրա նման ևս մի մարդ է եղել, ով ունեցել է ճիշտ նույն խնդիրը։

Պահապան հրեշտակ` Միշել Պենսոն։

  • Նատալի Կիմ- երիտասարդ կորեուհի, ով հետաքրքրվում է հիպնոզով և ամուսնանում Ժակ Նեմրոյի հետ։

Պահապան հրեշտակ` Ռաուլ Ռազորբակ

  • Ուլիս Պապադոպուլոս- մեդիում, ում գլխում հայտնվում է «Հարաբերական և բացարձակ գիտելիք» հանրագիտարանի պատրաստ տեքստը` Էդմոնդ Ուելսը նրան օգտագործում է իր հանրագիտարանի արձանագրման համար։

Պահապան հրեշտակ` Էդմոնդ Ուելս

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Империя ангелов