Jump to content

Հրապուրվածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրապուրվածություն, բավականաչափ կայուն և ուժեղ, դրական հուզականությամբ հագեցված հետաքրքրություն որևէ երևույթի կամ գործունեության նկատմամբ, շահագրգռվածություն՝ հագեցված դրական հույզերով։

Հրապուրվածությունը, որպես մոտիվացվածության բարձր աստիճանի արտահայտություն, գործունեության արդյունավետության անհրաժեշտ պայմաններից մեկն է։

Հրապուրվածությունը որևէ գիտությամբ կամ արվեստով կարելի է դիտել նաև որպես այդ բնագավառներում հաջող գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ ընդունակությունների առկայության ցուցանիշ։

  • Նալչաջյան Ա. Ա. (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240 էջ.