Հրաչ Բեգլարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրաչ Բեգլարյան
Ծնվել էհունվարի 18, 1956(1956-01-18) (63 տարեկան)
ԾննդավայրԼեռնավան, Լոռու մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր, բանաստեղծ և հրապարակախոս
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն և Հայաստանի ժուռնալիստների միություն

Հրաչ Վելիխանի Բեգլարյան (հունվարի 18, 1956(1956-01-18), Լեռնավան, Լոռու մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս, պատմական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչ Բեգլարյանը ծնվել է 1956 թ. Լոռու մարզի Լեռնավան գյուղում։ Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի պատմա-հասարակագիտական բաժնում։ Ինստիտուտը գերազանցության դիպլոմով ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել Սևանի շրջանի (այժմ Գեղարքունիքի մարզ) Ծովագյուղի միջնակարգ դպրոցում։ Աշխատանքին զուգահեռ սովորել և ավարտել է ՀՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան, մասնակցել Հայաստանի բազմաթիվ հնավայրերի պեղումներին։ Բեգլարյանը պատմական գիտությունների թեկնածու է և երկար տարիներ դասախոսել է հանրապետության հոգևոր ու աշխարհիկ ուսումնական հաստատություններում[1]։

Հայաստանի գրողների միության անդամ է 2013 թվականից, լրագրողների միության անդամ՝ 1994 թվականից։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործել սկսել է մանուկ հասակից։ Դեռևս դպրոցական տարիներից նրա բանաստեղծությունները տպագրվել են «Պիոներ կանչ», շրջանային «Լուսարձակ», հետագայում նաև՝ «Ավանգարդ», «Գարուն» և այլ պարբերականներում։ Ունի տպագրված շուրջ 10 գիրք, որոնցից 5-ը՝ գրական։ Դեռևս 1996 թ. տպագրվել է Հրաչ Բեգլարյանի «Հողի կանչը» պատմվածքների ժողովածուն, 2006 թ. «Դրախտի պատուհան» բանաստեղծությունների ժողովածուն, 2009 թ. Հ. Բեգլարյանը հրատարակել է «Մարախի տարի» պատմավեպը և «Թլոլ Դավիթ» վեպը (պետական աջակցությամբ)։ 2011 թ. լույս է տեսել նրա «Հրապարակ» վեպը, 2013 թ. պետական աջակցությամբ «Կաղնին ու մեխը» պատմվածքների ժողովածուն։ 2014 թ. տպագրվել է նրա «Երկրագործական մթերքների վերամշակումը միջնադարյան Հայաստանում» գիտական մենագրությունը, որը նրա տասնամյակների գիտական պրպտումների արգասիքն է։ 2016 թ. հրատարակվել է հեղինակի «Չարքակապ» պատմվածքների ժողովածուն։ Բացի այս գրքերից նա մամուլում հանդես է եկել տասնյակ պատմվածքներով, գիտական և հրապարակախոսական հոդվածներով[2]։

Նա ունի շուրջ 20 տարվա լրագրողական աշխատանքի փորձ։ 1986-2006 թթ. աշխատել է «Սևան» թերթում նախ որպես Նամակների, մշակույթի և կենցաղի բաժնի վարիչ, ապա՝ խմբագրի տեղակալ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հողի կանչըե, Երևան, 1996
  • «Բարեպաշտության թանգարանե (թարգմանություն ռուսերենից), Ծաղկաձոր, 2004
  • «Վասն հիվանդացե, Ծաղկաձոր, 2005
  • «Դրախտի պատուհանե, Երևան, 2006
  • «Մարախի տարիե, Երևան, 2009
  • «Թլոլ Դավիթե, Երևան, 2009
  • «Հրաշապատում կամ զարմանալի պատմություններե, Ծաղկաձոր, 2009
  • «Հրապարակե, Երևան, 2011
  • «Կաղնին ու մեխըե, Երևան, 2013
  • «Երկրագործական մթերքների վերամշակումը միջնադարյան Հայաստանումե, Երևան, 2014
  • «Չարքակապե, Երևան, 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հրաչ Բեգլարյան | Գրանիշ»։ granish.org (en-US)։ Վերցված է 2018-02-20 
  2. «Հրաչ Բեգլարյան | Գրանիշ»։ granish.org (en-US)։ Վերցված է 2018-02-20 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «19 պատմվածք», Երևան 2011
  • Здесь проходил Господь, Ереван 2012
  • Narrativa Armenia Contemporanea, Erevan 2014
  • God had passed throhgth here, Yerevan 2012
  • Mosaigue de proses contemporaines d Armenie, L, Harmattan, 2012