Հրաչյա Հակոբյան (գեղանկարիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչյա Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1935 կամ մայիսի 12, 1935 |
Ծննդավայր | Գյոյգյոլ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մայիսի 3, 1982 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1963) և Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1956) |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Հրաչյա Նիկոլայի Հակոբյան (ապրիլի 12, 1935 կամ մայիսի 12, 1935, Գյոյգյոլ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 3, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ, գրաֆիկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաչյա Հակոբյանը ծնվել է Խանլարում։ 1939 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1951-1956 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1957-1963 թվականներին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1964 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Զբաղվել է մանկավարժությամբ։ 1966-1970 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[1][2]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակոբյանի գործերից են՝ «Սրճարան», «Կերչ», «Դեկրետ հողի մասին», «Միասնություն, «Ընտանիք», «Սևանի ափին»[3], մոնումենտալ աշխատանքներ` «Մասիս» ընկերության մշակույթի տուն, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ճեմասրահ[4]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Грачья Акопян (буклет). Ереван, 1972 г.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մոնումենտալ և հաստոցային գեղանկարչություն… Հրաչյա Հակոբյան (լուսանկարներ)». www.panorama.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Zarkfoundation - Հրաչյա Հակոբյան». zarkfoundation.com.
- ↑ «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:
- ↑ «Հրաչյա Հակոբյանի հոբելյանը ցուցահանդեսով համախմբեց նկարչի ընկերներին ու հարազատներին». armenpress.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
- Ապրիլի 12 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Մայիսի 12 ծնունդներ
- Խանլար քաղաքում ծնվածներ
- Մայիսի 3 մահեր
- 1982 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ գեղանկարիչներ
- Հայ գրաֆիկներ
- Հայ նկարիչներ