Հրաչյա Գրիգորյան (գյուղատնտես)
Հրաչյա Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1909 |
Ծննդավայր | Ախալցխա |
Մահացել է | հուլիսի 3, 1979 (70 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | գյուղատնտես |
Հրաչյա Կարապետի Գրիգորյան (մայիսի 14, 1909, Ախալցխա - հուլիսի 3, 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գյուղատնտես, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1964), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրաչյա Գրիգորյանը ծնվել է 1909 թվականի մայիսի 14-ին Ախալցխայում։ 1931 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։
1946-1956 թվականներին եղել է ՀԽՍՀ Տեխնիկական մշակաբույսերի, 1956-1962 թվականներին՝ Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտների ագրոտեխնիկայի և ցանքաշրջանառությունների բաժինների վարիչ, 1962-1973 թվականներին, միաժամանակ՝ փոխտնօրեն։
Աշխատանքները վերաբերում են բամբակենու և դաշտային բույսերի մշակության տեխնոլոգիաներին, ցանքաշրջանառությունների, հողի արդյունավետ օգտագործման, ագրոտեխնիկայի տարբեր հարցերին։
Հրաչյա Գրիգորյանը մահացել է 1979 թվականի հուլիսի 3-ին Երևանում։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առվույտի բարձր բերքի ստացման ագրոտեխնիկան Արարատյան դաշտավայրում, Ե., 1958 (համահեղինակ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |