Jump to content

Հրաշքների սեզոն (ֆիլմ, 1985)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաշքների սեզոն
Երկիր ԽՍՀՄ
Ժանրերաժշտական ֆիլմ
Թվական1985
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳեորգի Յունգվալդ Խիլկևիչ
Սցենարի հեղինակՍերգեյ Ալեքսանդրովիչ Աբրամով
ԴերակատարներԱրունաս Ստորպիրշտիս և Լարիսա Շախվորոստովա
ՕպերատորԳենադի Կարյուկ
ԵրաժշտությունՅուրի Չերնավսկի
ԿինոընկերությունՕդեսայի կինոստուդիա
Տևողություն86 րոպե

«Հրաշքների սեզոն» (ռուս.՝ «Сезон чудес»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գեորգի Յունգվալդ-Խիլկևիչը Սերգեյ Աբրամովի «Потому что потому» վեպի հիման վրա 1984 թվականին[1]։ Պրեմիերան կայացել է 1985 թվականի օգոստոսի 26-ին։

Նկարիչ Վադիմ Տավրովն զգում է, որ պետք է փոխի միջավայրն ու գտնի ոգեշնչման նոր աղբյուրներ և հանգստանա քաղաքային կյանքից։ Նա մեկնում է մի բնակավայրը, որտեղ հանգստանում են կրկեսի արտիստները և նրանց ընտանիքների անդամները։ Վադիմի ընկերոջ տունը, որտեղ նա կանգ է առնում, բնակեցված է առասպելական արարածներով և այնտեղ հրաշքներ են տեղի ունենում։ Այնտեղ չեն դադարում երաժշտություն, պարերն ու զվարճանքը։ Սկզբում նկարիչը փորձում է առանձնանալ, բայց անմաքուր ուժը թափանցում է փակ դռների ու պատուհանների միջով։ Վադիմին մնում է միայն միանալ այդ տոնակատարությանը։ Նախկինում Վադիմը մասնագիտացել էր նատյուրմորտների վրա, բայց հիմա որոշում է փոխել մասնագիտացումը։ Կրկեսի արտիստների շարքում նկարիչը գտնում է հմայիչ Տայային՝ իր նոր նկարի հերոսուհուն։

Ֆիլմը նկարահանվել է տեսահոլովակի ձևաչափով։

  • Արունաս Ստորպիրշտիս – Վադիմ Տավրով (հնչյունավորել է Ալեքսանդր Բելյավսկին)
  • Լարիսա Շախվորոստովա – Տայա
  • Բորիս Շուվալով – Օլեգ
  • Դենիս Կալաշնիկով – Կոնստանտին
  • Բորիս Մոիսեևպարող (հնչյունավորել է Իգոր Յասուլովիչը)
  • Լարի Խիտանա – թխահեր պարուհի («Էքսպրեսիա» տրիո, հնչյունավորել է Ինգա Տրետյակովը)
  • Լյուդմիլա Չեսնուլյավիչյուտե – շիկահեր պարուհի («Էքսպրեսիա» տրիո)
  • Իգոր ԴմիտրիևԻգոր Բորիսովիչ, հյուր, արվեստաբան
  • Յուրի Դուբրովին – հյուր Վադիմի տանը
  • Օլեգ Բելով – հյուր Վադիմի տանը
  • Վալենտինա Իվաշևա – Վադիմի մայրը
  • Նատալյա Մարտինսոն – Տանյա, Վադիմի քույրը
  • Յուրի Ռուդչենկո – Վիկտոր Վիկտորովիչ, Վադիմի ընկերը
  • Իննա Ուլյանովա – Ուլյանովա, Վադիմի մոր ընկերուհին
  • Ինգա Տրետյակովա – Իրոչկա
  • Իվան Ագապով – Ալեքսեյ
Երաժշտական համարները կատարում են․

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռեժիսոր՝ Գեորգի Յունգվալդ-Խիլկևիչ
  • Սցենարիստ՝ Սերգեյ Աբրամով
  • Օպերատոր՝ Գենադի Կարյուկ
  • Կոմպոզիտոր՝ Յուրի Չերնավսկի
  • Երգերի հեղինակ՝ Լեոնիդ Դերբենյով
  • Նկարիչ՝ Իգոր Բրիլ
  • Բալետմայստեր՝ Բորիս Մոիսեև
  • «Էքսպրեսիա» տրիո

Երգեր ֆիլմում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Спокойные рассветы, спокойные закаты», կատարում է Միխայիլ Բոյարսկին
  • «Что с нами будет...», կատարում է Միխայիլ Բոյարսկին
  • «Белая дверь», կատարում է Ալլա Պուգաչովան
  • «Робинзон», կատարում է Ալլա Պուգաչովան
  • «Трёхголовый дракон», կատարում է Միխայիլ Բոյարսկին
  • «Отражение в воде», կատարում է Ալլա Պուգաչովան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Георгий и Наталия Юнгвальд-Хилькевич За кадром. — М.: Центрполиграф, 2000. — (Наше кино). — ISBN 5-227-00627-X

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]