Jump to content

Հրանտ Քոչարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանտ Քոչարով
ռուս.՝ Грант Кочаров
Ծնվել էսեպտեմբերի 21, 1932(1932-09-21)[1]
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 24, 2007(2007-11-24) (75 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունաստղաֆիզիկոս
Հաստատություն(ներ)Ա. Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ
ԱնդամակցությունՌուսաստանի բնական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան (1956)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1970)
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Հրանտ Եգորի Քոչարով (Քոչարյան, սեպտեմբերի 21, 1932(1932-09-21)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 24, 2007(2007-11-24)), հայ աստղաֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1972)։ ՌԴ բնական ԳԱ թղթակից անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Քոչարովը ծնվել է 1932 թվականի սեպտեմբերի 21-ին, Թիֆլիսում։ 1956 թվականին ավարտել է Լենինգրադի ճարտարագիտական ինստիտուտը։ 1956 թվականից աշխատել է Սանկտ Պետերբուրգի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում։ 1971 թվականից եղել է աստղաֆիզիկայի բաժնի վարիչ, գլխավոր գիտաշխատող, 1978 թվականից, միաժամանակ՝ Պետական տեխնիկական համալսարանի տիեզերական հետազոտությունների ամբիոնի վարիչ[2]։

Աշխատանքները վերաբերում են միջուկային ֆիզիկային, նեյտրինային աստղաֆիզիկային, արեգակնային բռնկումներին, գերնոր աստղերի պայթյուններին։ Քոչարովի գլխավորությամբ մշակված «Ռիֆմա» սարքի (տեղակայվել է «Լուսնագնաց-1» և «Լուսնագնաց-2» տիեզերական ապարատներում) օգնությամբ է որոշվել լուսնահողի քիմիական բաղադրությունը։ Հեղինակ է մենագրությունների և դասագրքերի[2][3]։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՌԴ բնական ԳԱ թղթակից անդամ (1998)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=14669
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 670։
  3. «Грант Егорович Кочаров». dec1.sinp.msu.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Քոչարով» հոդվածին։