Հրաձգություն Թալի Zug 9364 գնացքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաձգություն Թալի Zug 9364 գնացքում
Հարձակմանը ենթարկված գնացքի նման գնացք
Տեսակհրաձգություն, failed terrorism plot? և train attack?
Երկիր Ֆրանսիա
Գրոհի վայրԱրաս քաղաքի մոտակայք, Ֆրանսիա, Թալի Zug 9364 գնացքի վագուն
ՏեղադրանքOignies?[1]
Գրոհի նպատակգնացք
Տարեթիվօգոստոսի 21, 2015[1]
Գրոհի միջոցՀրաձգություն
ԶենքԿալաշնիկով ավտոմատ
Լյուգեր ատրճանակ
դաշույն
Զոհվածներ0 մարդ[1]
Վիրավորներ3
Ահաբեկիչների քանակ1[2]
ԱհաբեկիչներԱյուբ Էլ-Խազանի
Քրիս Նորմանը, Էնթոնի Սադլերը, նախագահ Օլանդը, Սպենսեր Սթոունը և Ալեք Սկառլատոսը

Հրաձգություն Թալի Zug 9364 գնացքում, ահաբեկչություն, որ տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 21-ին Թալի (ֆր.՝ Thalys) արագընթաց գնացքում, որն Ամստերդամից Փարիզ էր մեկնում Բրյուսելի տարածքով[3]։

Բուն ահաբեկչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամստերդամից Փարիզ մեկնող արագընթաց Թալի Zug 9364 գնացքում, երբ այն անցնում էր Ֆրանսիայի հյուսիս-արևելքով՝ Արաս քաղաքի մոտակայքով[4][5], 26-ամյա մարոկկացի ծայրահեղ իսլամիստ 26-ամյա Այուբ Էլ-Խազանին վագոնում կրակ է բացել ուղևորների վրա[3][6][7]։ Երեք հոգի ծանր մարմնական վնասվածք են ստացել[3]։

Երբ ահաբեկիչը վագոնի զուգարանից զինված դուրս է եկել, նրան փորձել է դիմադրել Նիդերլանդներում ֆրանսիական բանկի 28-ամյա աշխատակիցը[6]։ Ահաբեկիչը սկսել է կրակել։ Սորբոնի համալսարանի 51–ամյա ամերիկահայ պրոֆեսոր Մարկ Մուղալյանը, ով ճանապարհորդում էր կնոջ՝ Իզաբելա Ռիսաչերի հետ[8], առաջինն է օգնության հասել ֆրանսիացի բանկիրին, ով դիմադրում էր ահաբեկչին։ Նա մի կողմ է քաշել իրեն ուղղված «Կալաշնիկով» ավտոմատը, ինչից հետո ահաբեկիչը հանել է ատրճանակն ու կրակել Մուղալյանի վզին։ Գնացքի մի քանի այլ ուղևորներ՝ ԱՄՆ երեք քաղաքացի, որոնցից երկուսը արձակուրդում եղող զինծառայողներ են եղել, օգնության են հասել, զինաթափել և վնասազերծել ահաբեկչին[3][8]։

Գնահատական և արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիացի դերասան Ժան Յուգ Անգլադը (ֆր.՝ Jean-Hugues Anglade) եղել է գնացքում կնոջ և երեխաների հետ։ Նա վնասել է ձեռքը, երբ փորձել է ջարդել կանգառձգանի պատուհանը գնացքը կանգնեցնելու համար։
Ես մտածում էի, որ սա վերջն էր, մենք մահանալու էինք և նա սպանելու էր մեզ։ Այո, կմեռնեինք, որովհետև մենք այդ գնացքի բանտարկյալներն էինք, և անհնար էր փախչել այդ մղձավանջից։ Մենք փնտրում էինք այն ճանապարհը, որով կարելի էր փախչել։ Ես կոտրեցի ապակին, և իջեցրի կանգառձգանի բռնակը, և կանգնեցրի գնացքը։ Ապակին վատ կոտրվեց և վնասեց մատս մինչև ոսկոր։
- Ժան Յուգ Անգլադ[9]
  • Պատվո լեգեոնի սպայական շքանշաններով պարգևատրվել են ահաբեկչին վնասազերծած ամերիկացիներ 23-ամյա Սպենսեր Սթոունը (անգլ.՝ Spencer Stone), 22-ամյա Ալեք Սկառլատոսը (անգլ.՝ Alek Skarlatos), 23-ամյա Էնթընի Սադլերը (անգլ.՝ Anthony Sadler) և 62-ամյա բրիտանացի Քրիս Նորմանը (անգլ.՝ Chris Norman)[10][11][12]։
  • Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ահաբեկչին առաջինը դիմադրած և վիրավորված Մարկ Մուղալյանին անձամբ հանձնել է Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշան[13]։ Մուղալյանը բարձր պարգևը ստացել է կազդուրվելուց հետո, ինչպես նրան խոստացել էր Ֆրանսիայի նախագահը[14]։ Ֆրանսուա Օլանդը նախապես կապվել էր Մարկ Մուղալյանին հետ և հրավիրել ճաշի, երբ վերջինս կապաքինվեր[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.20minutes.fr/societe/1670819-20150822-attentat-thalys-scenario-attaque-dejouee-minute-minute
  2. https://www.theguardian.com/world/2015/aug/25/france-train-gunman-extremist-video-before-attack-ayoub-el-khazzan
  3. 3,0 3,1 3,2 3,3 Ամստերդամ–Փարիզ գնացքը փրկողներից մեկը հայ է եղել
  4. «Des militaires américains évitent un carnage dans un Thalys reliant Amsterdam à Paris [American soldiers avoid bloodshed in a Thalys train from Amsterdam to Paris]». Le Monde (French). 2015 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Landauro, Inti; Schechner, Sam (2015 թ․ օգոստոսի 21). «Three Wounded in Attack on French Train». WSJ. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  6. 6,0 6,1 Attentat dans un Thalys: Le scénario de l'attaque déjouée minute par minute
  7. «Ամստերդամ-Փարիզ գնացքում զինված տղամարդուն դիմադրած ուղևորը դասախոս Մարկ Մուգալյանն է. The Telegraph». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  8. 8,0 8,1 8,2 Ամստերդամ-Փարիզ գնացքում զինված տղամարդուն դիմադրել է դասախոս Մարկ Մուգալյանը
  9. http://www.20minutes.fr/societe/1670707-20150822-attaque-thalys-pense-fin-allait-tous-tuer-confie-jean-hugues-anglade
  10. Դասախոս Մարկ Մուգալյանը Ամստերդամ-Փարիզ գնացքի փրկիչներից մեկն է
  11. Օլանդը պարգևատրեց Ամստերդամ-Փարիզ գնացքի հրաձիգին վնասազերծողներին
  12. Trois passagers héros du Thalys décorés par la mairie d'Arras (ֆր.)
  13. Ֆրանսիայի նախագահը պարգեւատրել է Մարկ Մուղալյանին
  14. Revealed: The mystery man who tackled AK-47 assault rifle from train gunman