Հրահատ Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրահատ Ա
Phraates I.jpg
Ծնվել է՝ անհայտ
Մահացել է՝ մ. թ. ա. 171
Տոհմ Պարթև Արշակունիներ
գերիշխան
Հայր Պրիապատիուս

Հրահատ Ա, Պարթևաստանի Արշակունի հարստության արքա (մ.թ.ա. 176–171 թթ), Պրիապատիուսի որդին։ Պատերազմներ է վարել Հյուսիսային Իրանի Ալբորզ լեռնաշղթայի մոտ բնակվող մարդերի ցեղերի դեմ՝ ենթարկելով նրանց Պարթևաստանի իշխանությանը։ Մահացել է իր վարած արշավանքներից մեկի ընթացքում ստացած վերքից՝ 20 տարեկան հասակում։ Գահը կտակել է իր եղբորը՝ Միհրդատ Ա Պարթևին։