Հրազդան (թերթ, Հրազդան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հրազդան (երկօրյա թերթ)ից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հրազդան (այլ կիրառումներ)

«Հրազդան», երկօրյա թերթ։ ՀԿԿ Հրազդանի շրջանային կոմիտեի և ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային խորհրդային օրգան։ Լույս է տեսնում 1965 թվականից, Հրազդանում։

Լուսաբանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսաբանում է կուսակցության և կառավարության որոշումները, շրջանի և քաղաքի արտադրական ձեռնարկությունների աշխատանքային առօրյան, ներկայացնում արտադրության առաջավորներին, վեր հանում տեղ գտած թերությունները։ Պրոպագանդում է շրջանի գյուղատնտեսության աշխատողների հաջողությունները, ծանոթացնում առաջավոր տնտեսությունների փորձին, անդրադառնում է աշխատավորության կենցաղի, բուժսպասարկման, հանգստի հարցերիկ։

Տպագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպագրում է գրական-գեղարվեստական գործեր, գիտական, մարզական և մշակութային տեղեկություններ, ընթերցողների նամակներ։ ՏԱՄԱ-ի և Արմենպրեսի նյութերով ծանոթացնում է միջազգային քաղաքական իրադարձություններին, միութենական և հանրապետական նորություններին։ Հաջորդել է «Լենինի դրոշով» (1932-1941, 1946-1962), «Լենինյան դրոշով» (1962-1965, միացյալ), թերթերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 617 CC-BY-SA-icon-80x15.png