Հռոդոսյան ծովային օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հռոդոսյան ծովային օրենք, ծովագնացության և ծովային առևտրի կանոնների ժողովածու, կազմվել է VII—VIII դարեր, Բյուզանդիայում և պահպանվել որպես էկչոգայի հավելված։ Անվանումը ավանդականորեն կապվում է ժամանակի առևտրական խոշոր կենտրոն Հռոդոս կղզու հետ։ Ամփոփում է հին և միջնադարյան առևտրի ընթացքում ձևավորված իրավական սովորույթներ և հռոմեացի իրավաբանների մշակած նորմեր՝ նավաշինության, նավավարության, բեռների և ուղևորների փոխադրման, վթարի դեպքում բեռների դուրս նետման մասին և այլն։ Հռոդոսյան ծովային օրենքի առանձին նորմեր միջազգային սանտրում կիրառվել են մինչև XV դարը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 598 CC-BY-SA-icon-80x15.png