Հռիփսիմե Արապյան
Արտաքին տեսք
| Հռիփսիմե Արապյան | |
|---|---|
| Ծնվել է | 1864 |
| Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | հրապարակախոս |
Հռիփսիմե Արապյան (1864, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1938-ից հետո[1]), հայ հրապարակախոս։
Ծնվել է Պոլսում, սովորել է Սկյութարի Ս. Խաչ վարժարանում, աշակերտելով Խաչատուր Միսաքյանին։ Մանկավարժական և կրթական հարցերի մասին բազմաթիվ հոդվածներ է տպագրել «Սուրհանդակ», «Բյուզանդիոն» թերթերում։ Ունեցել է իր մանկապարտեզը, որտեղ գործնականորեն փորձել է կիրառել Ֆրոբելի, Պեստալոցցիի մանկավարժական սկզբունքները[2]։