Հուսիկ Խանդամուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հուսիկ Խանդամուրյան
Ծնվել է1915
ԾննդավայրԵրզնկա, Թուրքիա
Վախճանվել է1986
Գրական անունԽանդամուր
Մասնագիտությունգրող և արձակագիր
Ազգությունհայ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՀայաստանի ազգային գրադարան և Գրական թերթ
Հուսիկ Խանդամուրյան Վիքիդարանում

Հուսիկ Միսակի Խանդամուրյան (ստորագրել է նաև Խանդամուր գրական անունով, 1915, Երզնկա, Թուրքիա - 1986), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1975 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուսիկ Խանդամուրյանը ծնվել է 1915 թվականին, Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքում: 1932-1945 թվականներին աշխատել է Հայպետհրատում որպես արխիվի վարիչ, 1945-1950 թվականներին՝ «Սովետական գրականություն» ամսագրում որպես սրբագրիչ, 1950-1955 թվականներին՝ Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանում՝ գրադարանավար, 1955-1959 թվականներին՝ «Գրական թերթ»-ում սրբագրիչ, 1959-1968 թվականներին՝ «Հայաստան» հրատարակչությունում սրբագրիչ[1][2][3]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եզովպոսի կյանքը (ըստ Պլանուտի), Ե., Հայպետհրատ, 1940, 32 էջ:
  • Եզովպոս, Ե., Հայպետհրատ, 1955, 48 էջ:
  • Լուսաբաց (պատմվածքներ), Ե., Հայպետհրատ, 1956, 178 էջ[4]:
  • Խիկար (մանկական վիպակ), Ե., Հայպետհրատ, 1957, 50 էջ:
  • Հանդիպում (պատմվածքներ և մեկ պիես), Ե., Հայպետհրատ, 1958, 235 էջ:
  • Մանկության ընկերուհին, Ե., Հայպետհրատ, 1961, 315 էջ[5]:
  • Եզովպոս Խիկար, Ե., Հայպետհրատ, 1963, 105 էջ[6]:
  • Ուր է տանում գնացքը (վեպ), Ե., Հայպետհրատ, 1964, 346 էջ:
  • Մանկության ընկերուհին, Ե., Հայպետհրատ, 1967, 311 էջ:
  • Լուրջ կատակ, Ե., «Հայաստան», 1973, 404 էջ:
  • Կանաչ ճամպրուկը, Ե., «Սովետական գրող», 1978, 448 էջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջ՝ 172-173
  2. Խանդամուր, Հուսիկ Միսակի, 1915-1986:
  3. Հայկական համառոտ հանրագիտարան, 1995: Հ. 2
  4. Խանդամուրյան Հուսիկ (1956)։ Լուսաբաց: պատմվածքներ (հայերեն)։ Հայպետհրատ 
  5. Մանկության ընկերուհին (հայերեն) 
  6. Եզովպոս Խիկար (հայերեն)